Վայոց ձորում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ձորը. վարորդը տեղում մահացել է
Սեպտեմբերի 28-ին, ժամը 21:54-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Արփի գյուղում՝ գազալցակայանի մոտակայքում, ավտոմեքենան ընկել է ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Աղավնաձոր բնակավայրի «Թափ» կոչվող տարածքում «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և 300 մ գլորվել ձորը, ինչի հետևանքով վարորդը (Արծրուն Հ., ծնված 1967 թ.) տեղում մահացել է, իսկ ուղևոր Անդրանիկ Հ.-ն (ծնված 1968 թ.) տարբեր մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Եղեգնաձորի ԲԿ:
Փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, իսկ Արծրուն Հ.-ի դին՝ դի տեղափոխող ավտոմեքենային: Բժիշկները Անդրանիկ Հ.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար: