
Բաղրամյան 26-ում ավարտվել է Սինգապուրի վարչապետի դիմավորման արարողությունը

Երևանի Բաղրամյան 26 հասցեում ավարտվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան ժամանած Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունի և նրա տիկնոջ՝ Հո Չինի դիմավորման պաշտոնական արարողությունը։
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական ֆեյսբուքյան էջից, Սինգապուրի վարչապետին և նրատիկնոջը դիմավորել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա տիկին Աննա Հակոբյանը։
Սինգապուրի վարչապետը այցի շրջանակներում հանդիպումներ կունենա ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, ինչպես նաև կմասնակցի հոկտեմբերի 1-ին կայանալիք Եվրասիական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստին, որի ընթացքում նախատեսվում է ԵԱՏՄ-ի և Սինգապուրի միջև Ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագրի ստորագրման արարողությունը: