Հայաստանն անկախ դատական համակարգ ունենալու պատմական շանս ուներ։ Ոչ մի դատաիրավական բարեփոխում չի կարող նման դատական համակարգ ստեղծել, եթե չլինեն ինքնորոշված դատավորներ, ինչպես Արցախը չէր կարող ազատվել Ադրբեջանից, եթե չինքնորոշվեր ու սեփական անկախությունը չպաշտպաներ։
Օլիմպիական չեմպիոն, Եվրոպայի քառակի և աշխարհի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը չի վիրահատվի, բայց բժիշկները խորհուրդ են տվել առաջիկա մեկ ամսում հանգիստ մնալ, հետո նոր շարունակել մարզումները:
Նորայր Փանոսյանը, որը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկն է, ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի կասկածանքով ձերբակալվել է, և որոշում է կայացվել նրան նշված հոդվածով որպես մեղադրյալ ներգրավելու մասին:
Վերջին օրերին ի հայտ եկած խնդիրների արդյունքում Ռուսաստանից դուրս եկող մեքենաների կուտակումները Վերին Լարսի անցակետում նվազում են։
Իսպանիան կարող է Եվրոպայի ինստիտուտներում կորցնել կշիռը, եթե երկրում շարունակվի քաղաքական ճգնաժամը, որն արդեն հանգեցրել է արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտության:
Վստահ եմ, պաշտոնական լրահոսից տեղյակ եք սպասվող փոփոխություններին, բայց ինձ համար խիստ կարեւոր էր արձանագրել, որ իմ կողմից ամիսներ առաջ բարձրացված, բանակցած խնդիրը դրական լուծում ստացավ: Հուսամ՝ համեստ ներդրումս նպաստել է այս արդյունքին հասնելուն:
Թեհրանն իրեն իրավունք է վերապահում քայլեր ձեռնարկել Եվրոպայի կողմից միջուկային գործարքի պայմանների չպահպանմանն ի պատասխան:
Շտապ ասուլիս` Քոչարյանի աջակիցների կալանավորման թեմայով (ուղիղ)
«Հարցեր հնչեցնելու իրավունքը ՀՀ-ում քրեորեն հետապնդելի արարք չէ»,- սա Զարուհի Փոստանջյանի արձագանքն է Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից Նարեկ Մութաֆյանի և Սարգիս Օհանջանյանի կալանավորումների վերաբերյալ:
Պետք է վկայություն տան բոլոր այն մարդիկ, ովքեր հրապարակում էին, ովքեր փախուստի մեջ էին, ովքեր տնային կալանքի տակ էին, ովքեր իշխանական աթոռներին էին, ովքեր հետախուզվում էին, ովքեր հետախուզում էին, ովքեր զենք էին օգտագործում, բոլորը պետք է պատասխանատվության կանչվեն:
ՉԺՀ-ի կազմավորման 70-ամյակի առթիվ հոկտեմբերի 1-ին կայանալիք հանդիսությունները Հոնկոնգում կանցնեն համեստ:
ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ բոլոր ձևակերպումները, որոնք հակասում են միջնորդության միջազգային միակ մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբին, համանախագահների ձևակերպումներին և միակողմանի բնույթ են կրում, չեն նպաստում խաղաղ կարգավորման գործընթացին։
Սեպտեմբերի 29-ին դատարանը բավարարեց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակից Նարեկ Մութաֆյանի նկատմամբ 2 ամսով կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը: Կալանքի որոշում կայացվեց նաև ձերբակալված երկրորդ ակտիվիստ Սարգիս Օհանջանյանի մասով:
ՀՀ զինված ուժերի կազմում նոր հատուկ միավոր կստեղծվի. այսօր ՀՀ պաշտպանության նախարարությունը, «Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը» (FAST) և «Հայ Տեք» կիբեռանվտանգության կենտրոն հիմնադրամը փոխըմբռնման հուշագրի ստորագրմամբ ազդարարեցին «1991 ստորաբաժանումի» ստեղծումը:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է ՀՀ Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ:
Ցավոք, ավիացիայի ոլորտը շարունակում է կառավարել ոլորտից բավականին հեռու գտնվող, Կոպենհագենի օդանավակայանի կողքից Հայաստանի ավիացիա չտեղափոխված մի աղջնակ, ով արդեն իսկ հոգնեցրել է դրոշակ սարքած Wiz Air և Ryanair ընկերությունների հետ բանակցություններով և բոլորիս մոտ իր ստահոդ խոստումներով սպասումներ ձևավորելով:
Վրաստանի պատգամավորների պատվիրակությունը չի մասնակցելու Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի բացման հանդիսավոր միջոցառումներին՝ կապված այդ կազմակերպությունում Ռուսաստանի ձայնի իրավունքի վերականգնման հետ:
«Ո՛չ, ո՛չ, ո՛չ, չկա նման բան, չի համապատասխանում իրականությանը»,- այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով տեղեկություններին, թե ռուսական գազը Հայաստանի համար թանկանալու է 30 տոկոսով:
Ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները մտադիր են մինչեւ շաբաթվա վերջը Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին ստիպել՝ հետաձգելու Եվրամիությունից երկրի դուրս գալու ամսաթիվը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Արարատի մարզի Նորաշեն համայնքի ղեկավար Նորայր Գրիգորյանին մարզպետ Գարիկ Սարգսյանի հետ հանդիպումից հետո հրավիրել էին ոստիկանություն: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ն. Գրիգորյանին ոստիկանությունից հետո հրավիրել են մարզի դատախազություն։
Թուրքիան պատրաստվում է սեփական արտադրության ռազմական ինքնաթիռներ ունենալ: Այս մասին, ըստ ermenihaber.am-ի՝ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ թուրքական «Ազգային նավ» նախագծի շրջանակներում արտադրված «TCG Kınalıada» անունով հակասուզանավային կորվետի (ռազմանավ) շահագործման հանձնելու արարողության ժամանակ:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է «Իզմիրլյան» հիմնադրամի խորհրդի անդամ Գրեգորի Ջերեջյանին:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Իզմիրլյան բժշկական կենտրոն։ Այս մասին 168.am-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից։
Փարիզում վերջին հրաժեշտն են տալիս Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակին. հուղարկավորության արարողությանը մասնակցում են աշխարհի մոտ 80 երկրների ղեկավարներ:
Հանրապետության նախագահին կոչ ենք անում զերծ մնալ ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններն ու հանձնառությունները անտեսող, ինչպես նաև ՀՀ Սահմանադրությանը հակասող Նախագիծը ստորագրելուց։
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 26-ի N 522-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման համաձայն՝ ՀՀ քննչական Կոմիտեի մարմիններում և ստորաբաժանումներում տեղի են ունեցել կառուցվածքային փոփոխություններ՝ ստորաբաժանումների միաձուլման, առանձնացման եղանակներով՝ պայմանավորված գործառույթային փոփոխություններով:
Հնդկաստանի IndiGo մասնավոր ավիաընկերության ինքնաթիռը, որը մեկնել էր Գոա – Դելի երթուղով, հարկադրված է եղել շտապ վերադառնալ արտաթիռի կետ շարժիչի բռնկումից հետո:
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի հետ հանդիպումից հետո Նորաշենի ղեկավար Նորայր Գրիգորյանը տեղեկացրեց, որ իրեն հրավիրել են ոստիկանություն, սակայն չգիտի՝ պատճառն ինչն է։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Երևանում աշխատանքները սկսած «Եվրասիական աշխարհամասի տարանցիկ ներուժը» խորագրով երկօրյա միջազգային համաժողովի բացմանը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել Ժակ Շիրակի մահվան կապակցությամբ բացված ցավակցությունների գրքում: