Քնել, տեսնել հարազատներին և վայելել. Ի՞նչ են անում միլիարդատերերը հանգստյան օրերին

Հետևեք նրանց օրինակին և ավելի լավ պատրաստվեք առաջիկա աշխատանքային շաբաթվան:

Բենջամին Սփալը՝ «Իմ առավոտյան ռեժիմը» առցանց հրատարակության հեղինակը, հինգ տարի հարցազրույցներ է անցկացրել աշխարհի ամենահարուստ և հաջողակ մարդկանցից 300-ի հետ՝ տեղեկություններ հավաքելու համար նրանց սովորությունների վերաբերյալ: Նա ամփոփել է իր դիտարկումները և եկել է այն եզրակացությանը, որ հաջողակ մարդիկ, հիմնականում միլիարդատերերը, նման բաներ են անում հանսգտայն օրերին:

1. Հագենում են քնից

Թե՛ ձեր մարմինը և թե՛ ձեր ուղեղը պատշաճ կերպով չեն աշխատի, քանի դեռ նրանց պատշաճ հանգիստ չեք տալիս: Ինչպես ցույց տվեց հարցազրույցի վիճակագրությունը, ուղեղի լավ աշխատանք ունեցող մարդիկ միջին հաշվով քնում են օրական յոթ ժամ և 29 րոպե: Թիմ Քուքը, Բիլ Գեյթսը, Ջեք Դորսին և Ջեֆ Բեզոսը հաստատում են, որ սա հենց այն ժամանակն է, որ նրանք օրական տրամադրում են քնելուն:

Իհարկե, միշտ չէ, որ հնարավոր է այդքան շատ քնել: Հատկապես, եթե շատ աշխատանք ունեք և ստիպված եք աշխատել մինչև ուշ գիշեր: Եթե շաբաթվա ընթացքում չեք հասցնում քնել, ապա լրացրեք այդ բացը հանգստյան օրերին:

Բայց սա չի նշանակում, որ կարող եք սովորական օրերին հինգ կամ նույնիսկ չորս ժամ քնել և հանգստյան օրերին ամբողջ օրը անկողնում անցկացնել:

2. Ժամանակ են անցկացնում մտերիմների հետ

Դուք ամաչո՞ւմ եք ձեր սիրելիների վրա շատ ժամանակ չծախսելուց: Երկուշաբթիից ուրբաթ աշխատելը հաճախ խանգարում է մեզ լիարժեք վայելել սիրելի մարդկանց ընկերակցությունը: Այսպիսով, հանգստյան օրերը պետք է անցկացնել ընտանիքի հետ:

Այնուամենայնիվ, եթե հանգստյան օրերին դեռ անելիքներ ունեք, փորձեք դա կատարել շաբաթ օրը առավոտյան:

3. Պլանավորում են առաջիկա շաբաթը

Հաջողակ մարդիկ միշտ ռազմավարություն են մշակում առաջիկա շաբաթվա համար, այնպես որ նրանք նախապես առավելություն են ստանում և երկուշաբթի ժամանակ չեն վատնում դրա վրա: Դուք կարող եք երկուշաբթի երկար ժամանակ ծախսել պլանավորման վրա, բայց, դրա փոխարեն, կարող եք 10 րոպե տրամադրել դրան կիրակի օրը: Երկուշաբթի դուք պետք է պատրաստ լինեք և չմտածեք այն մասին, թե ինչ պետք է անեք:

4. Անում են այն, ինչ իրենց հաճելի է

Աշխատանքային շաբաթվա պլանավորումը, իհարկե, օգտակար է, բայց ձեզ նույնպես պետք է հանգստանալ: Հաջողակ մարդիկ փորձում են հանգստանալ և ուժ ձեռք բերել շաբաթ և կիրակի օրերին: Շատերը նախընտրում են հանգստանալ նախաճաշելով, իսկ հետո սիրած գիրքը կարդալով և մտածելով:

Շաբաթ օրերին Ռիչարդ Բրանսոնը կազմակերպում է երեկույթներ: Իսկ կիրակի օրերին նա թիավարում է, մագլցում է ժայռեր և այլն:
Բայց Բիլ Գեյթսը այլ կարծիք ունի և կարծում է, որ հանգստյան օրերը պետք է հնարավորինս հանգիստ անցկացվել: Նա խաղում է ինտելեկտուալ խաղեր:

5. Անում են տնային գործերը

Տնային տնտեսությունը, ինչպես նշել է Գեյթսը, վրդովեցուցիչ և ձանձրալի ռեժիմ է: Բայց դուք պետք է ինչ-որ կերպ զբաղվեք դրանով, և հանգստյան օրերի մի մասը պետք է նվիրված լինի ապրանքներ գնելու, լվանալու և տնային բյուջեի պլանավորման համար:

6. Մտածում են

Միայնակ մնալը և որոշ ժամանակ մտածելը շատ օգտակար է: Սա օգնում է նպատակներին հասնելուն: Հաջողակ մարդիկ օգտագործում են հանգստյան օրերը՝ մտածելու, թե ինչն է նրանց համար կարևոր, լուծում գտնելու իրենց խնդիրների համար և հասկանալու, թե ինչպես ամրապնդել իրենց հմտությունները և բարձրացնել արտադրողականությունը:

Սիրարփի Աղաբաբյան

Տեսանյութեր

Լրահոս