Բաժիններ՝

«Լեչե» – «Ռոմա». կշարունակի՞ զարմացնել «Լեչեն»

«Լեչեն» վերջին տուրում հաղթանակ տարավ, բայց կկարողանա՞ն նրանք հաղթանակ տանել նաև այս խաղում:

«Լեչե»

«Լեչեն» Սերիա Ա վերադառնալուց հետո հարմարվելու խնդիրներ չի ունենում: Հինգ տուրից հետո Ֆաբիո Լիվարանի թիմը գրավում է 14-րդ տեղը: Չնայած այն հանգամանքին, որ «դեղին-կարմիրները» վտանգավոր գոտուց հեռու են ընդամենը երկու միավորով, ակումբը դուրս մնալու հավակնորդ չի թվում:

Վերջին տուրում «Լեչեն», հակառակ բոլոր կանխատեսումների, հաղթեց ՍՊԱԼ-ին՝ 3:1: Սա երկրորդ հաղթանակն էր վերջին 3 խաղերում:

«Ռոմա»

Առաջնության հինգ տուրերից հետո «Ռոման» դեռևս չի ստացել օպտիմալ ձև, և Պաուլո Ֆոնսեկայի թիմը ստիպված է գոհ լինել միայն աղյուսակի յոթերորդ տեղում լինելուց: «Գայլերը» միայն մեկ միավորով են հետ մնում չորրորդ տեղը զբաղեցնող «Նապոլիից», բայց նրանց համար շատ դժվար կլինի մրցակցին շրջանցելը՝ հաշվի առնելով վերջին խաղերում «Ռոմայի» ֆուտբոլի որակը:

«Ատալանտայից» 0:2 հաշվով պարտությունը դադարեցրեց հռոմեացիների՝ երկխաղյա անպարտելիության շարքը:

Վիճակագրություն

  • Վերջին յոթ հանդիպումներում «Ռոման» վեց անգամ հաղթել է «Լեչեին»
  • Այս մրցաշրջանում «Լեչեն» պարտվել է երկու տնային խաղերում
  • Առաջնության վերջին վեց արտագնա հանդիպումներից ոչ մեկում «Ռոման» չի պարտվել՝ երկու հաղթանակ և չորս ոչ-ոքի

Մրցաշրջանի մեկնարկին «Լեչեն» արդեն իսկ մի քանի անակնկալի հեղինակ դարձավ՝ հաղթանակներ տոնելով «Տորինոյի» և ՍՊԱԼ-ի նկատմամբ: Այնուամենայնիվ, մրցակիցների միջև դասի տարբերությունը անզեն աչքով երևում է: Բացի այդ, «Ռոման» «Ատալանտայից» կրած տնային պարտությունից հետո կխաղա հնարավորինս ագրեսիվ և ամեն կերպ կփորձի վաստակել երեք միավոր:

Հիշեցնենք, որ «Լեչե»-«Ռոմա» խաղը տեղի կունենա այսօր՝ 17:00-ին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս