Բաժիններ՝

Facebook-ը թաքցնելու է հավանումների քանակը, որպեսզի օգտատերերը չնախանձեն իրար

Facebook-ում կարծում են, որ օգտատերերը չափազանց մեծ ուշադրություն են դարձնում միմյանց վիճակագրության վրա: Դրա պատճառով նրանք չեն կիսում կարևոր և հուզիչ պահերը՝ վախենալով, որ այ հայտնի չի լինի: Այդ իսկ պատճառով սոցցանցը որոշել է մարդկանց չցուցադրել այլ մարդկանց գրառումների հավանումների քանակը: Հավանումների քանակը չի երևում արդեն սեպտեմբերի 27-ից՝ նախ Ավստրալիայում, իսկ հետո, ամենայն հավանականությամբ, այլ երկրներում:

Նախկինի պես կերևան բոլոր ռեակցիաները, մեկնաբանությունները, ինչպես նաև գրառումը կամ նկարը հավանած մի քանի անձնաց անուններ, բայց քանակը հասանելի չի լինի:

Instagram-ում նմանատիպ առանձնահատկության փակ փորձարկումից հետո կանադացի բլոգերները մտավախություն են հայտնել, որ հրաժարվելով հավանումների քանակը ցույց տալուց, խոշոր հաշիվները մեծ վնասներ կկրեն: Գրառման հանրաճանաչությունն այժմ տեսանելի կլինի միայն մեկնաբանություններով: Բայց դա նույնիսկ օգտակար կլինի սովորական օգտատերերի համար: Եթե նրանք չգիտեն, թե որքանով է տարածված հրապարակումը, նրանց համար ավելի հեշտ կլինի իրենց եզրակացությունները անել, այլ ոչ թե հետևել այն մարդկանց բազմությանը, ովքեր հավանում կամ չեն հավանում գրառումը:

Facebook-ը հիմա անցնում է ծանր ժամանակներ, և ընկերությանն իսկապես պետք է ինչ-որ բան փոխի՝ ճանաչված մնալու համար: Եթե այս առանձնահատկությունը ընդունվի օգտատերերի կողմից, ապա սոցիալական ցանցն ամեն առիթ կօգտագործի՝ վերականգնելու նախկին ժողովրդականությունը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս