Կոնվերս Բանկի նոր ակցիայի ամենաակտիվ մասնակիցը ընտանիքի հետ միասին հանգիստը կանցկացնի Փարիզում
Կոնվերս Բանկը՝ Մաստերքարդ վճարահաշվարկային համակարգի հետ գործակցությամբ, հայտարարում է հերթական լոյալության ակցիայի մեկնարկը: Ակցիայի շրջանակում՝ սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը ներառյալ ժամանակահատվածում, Կոնվերս Բանկի Mastercard քարտապանները, կատարելով անկանխիկ գնումներ և կուտակելով «Կախարդական» միավորներ, հնարավորություն կունենան ստանալ սահմանված մրցանակներից մեկը:
«2019թ. տարեսկզբից Կոնվերս Բանկը հանդես է եկել հաճախորդների խրախուսման մոտ մեկ տասնյակ ակցիաներով, որոնց շրջանակում Բանկի քարտապանները օգտվել են գումարի հետվերադարձի հնարավորությունից, իսկ առավել հաջողակները՝ ստացել արժեքավոր նվերներ: Մասնավորապես, անկանխիկ գործարքների խրախուսման ակցիաներից մեկի շրջանակում Կոնվերս Բանկի հաճախորդներից երեքը ստացել է Շրի Լանկայում հանգստանալու, իսկ մեկ ուրիշի շրջանակում տասը հաճախորդ՝ եվրոպական տասը քաղաքից մեկում հանգստանալու հնարավորություն: Ըստ որում, ուղեգիրներից յուրաքանչյուրը նախատեսված է եղել երկու անձի համար»,-ասել են Կոնվերս Բանկում:
Գործարկված նոր ակցիայի գլխավոր մրցանակը եւս ուղեգիր է՝ այս անգամ Փարիզի Դիսնեյլենդ` նախատեսված ընտանիքի համար: Այն կստանա անկանխիկ գնումների արդյունքում առավելագույն քանակի Կախարդական միավորներ հավաքած հաճախորդը: Ակցիայի ամենաակտիվ 4 այլ մասնակից ևս կստանան մրցանակներ` ընտանեկան հանգստի կազմակերպման համար:
Միաժամանակ, ակցիայի շրջանակում Բանկը առաջարկում է օգտվել ևս մեկ հնարավորությունից: Սեպտեմբերի 15- դեկտեմբերի 15-ը ներառյալ ժամանակահատվածում Բանկի պոտենցիալ և գործող հաճախորդները կարող են նոր Մաստերքարդ վճարային քարտեր ստանալ ՝գործողության ողջ ընթացքում սպասարկման վճարի՝ 50% զեղչ գնով:
Ակցիայի մանրամասները և «Կախարդական» միավորների կուտակման կարգը՝ այս հղումով: