Բաժիններ՝

Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 16-ին ցավակցական հեռագիր է հղել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ին:

Հեռագրում ասված է.

«Վեհափա՛ռ Տեր, Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում Ձեզ՝ Ձեր սիրելի մոր՝ Լուսին Քեշիշյանի մահվան կապակցությամբ:

Նա մեր հիշողության մեջ կմնա որպես հայ կնոջ վառ կերպար, ով իր ողջ կյանքը նվիրել էր ընտանիքին, հարազատ ժողովրդին ու հայրենիքին եւ խոր հարգանք էր վայելում հասարակության շրջանում:

Անդառնալի կորստի այս ծանր պահին մաղթում եմ տոկունություն ու ոգու կորով Ձեզ, հանգուցյալի բոլոր հարազատներին ու մերձավորներին։ Թող ամենազոր Աստված լուսավորի նրա հոգին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս