Օրակարգում նաև հրաժարական տված ոստիկանապետին և ԱԱԾ ղեկավարին փոխարինելու հարցերն են:
Ստամբուլի Թուզլա շրջանում գտնվող քիմիական գործաններից մեկում սեպտեմբերի 18-ին, առավոտյան 11-ի սահմաններում հրդեհ է բռնկվել և կարճ ժամանակ անց պայթյուն որոտացել:
Կոչ ենք անում հասարակությանը պարզելու, թե ինչու են շարունակաբար առգրավվում «Սանիթեք» ընկերության գումարները և որպես օրինակ հարցնել, թե ինչո՞ւ են գնում 52 աղբատար մեքենաներ, երբ 30 աղաբատարներն ավելի քան բավարար են քաղաքի մաքրման համար, ոտեղից են գնվում աղբադույլերն ու ինչ որակի են դրանք: Սա է արդյո՞ք հանրային միջոցների արդյունավետ կառավարումն ու օգտագործումը:
Louis Vuitton-ը մեկնաբանել է «Միլանի» հնարավոր գնման վերաբերյալ տեղեկությունը: Այս մասին տեղեկանում ենք Daily Mail-ից:
Այսօր Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում վերաբացվեց Ամենայն Հայոց կաթողիկոսների նստավայրը: Մեկ դար առաջ Ալեքսանդր Մանթաշյանցի մեկենասությամբ կառուցված հայրապետանիստը մեկ դար անց մեկ այլ բարերարի՝ Սամվել Կարապետյանի ջանքերով նորովի կներկայանա այցելուներին:
Ռուսաստանի Դաշնության «Ռոսկոսմոս» տիեզերական գործակալության ղեկավար Դմիտրիյ Ռոգոզինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին առաջարկել է Ռուսաստանի և Ղազախստանի հետ համատեղ շահագործել «Բայկոնուր» տիեզերական կայանը:
ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը քիչ առաջ արդարացվեց։ Նման որոշում հրապարակեց Վճռաբեկ դատարանը՝ Համլետ Ասատրյանի նախագահությամբ։ Այս մասին տեղեկացնում է armtimes.com-ը:
Ոչ ոքի «ֆայմը» չհասա՞վ իր տեքստում վարչապետին շնորհակալություն հայտնել Հայաստանի պատմության այս կարևորագույն շրջանում մեր պետությանը ծառայելու հնարավորություն ընձեռելու համար, վստահության և ընհանուր առաքելությանը ծառայելու ներառման համար»:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ազգային անվտանգության հարցերով իր նոր խորհրդական կնշանակի Ռոբերտ Օ՛Բրայենին։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Վալերիյ Օսիպյանը նշանակվել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական:
Աշխարհում միգրանտների թիվը հասել է 272 միլիոնի: Այդ մասին հայտնել է ՄԱԿ-ը:
Վալերի Օսիպյանը հեռացել է, քանի որ հրաժարվել է ուժային գործողություններ կատարելուց: Այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց «Քաղաքացիական գիտակցություն» հ/կ համահիմնադիր Նարեկ Սամսոնյանը՝ հղում անելով իր հավաստի տեղեկություններին: Նա հրապարակավ Վ. Օսիպյանին հրավիրեց սուրճ խմելու:
Սեպտեմբերի 18-ին Շիրակացու ճեմարանում պաշտոնապես բացվեց շարունակական կրթության և սերտիֆիկացման տարածաշրջանային կենտրոնը, որը նախատեսված է սառնարանամատակարարման և օդորակման ոլորտում տեխնիկական և ինժեներական անձնակազմի վերապատրաստման համար:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շրջաբերական է հրապարակել, որով հանձնարարել է համապատասխան մարմիններին թափ հաղորդել ԵՄ-ի հետ վիզայի ազատականացման ուղղությամբ տարվող աշխատանքներին:
Վալերիյ Օսիպյանը շնորհակալություն հայտնեց ոստիկանության բոլոր ծառայողներին, համակարգի վետերաններին, հասարակական խորհրդի անդամներին այս ընթացքում կատարած համատեղ աշխատանքի համար։
Բնական է հարցն այն մասին, թե ո՞վ է լինելու վաղվա իշխանությունը։ Ընդ որում, կարծում եմ՝ մեթոդներն անգամ էական չեն այս դեպքում՝ տվեք իրական ընդդիմադիր լիդեր, և կարելի է հնարել 40 համեմատաբար սահմանադրական ձևեր նրանց իշխանության բերելու համար՝ շատ ավելի սահմանադրական, քան Քոչարյանին կալանքի տակ պահելու մարմաջն է, կամ ՍԴ-ի դեմ արշավանքը։
Առնվազն 26 երեխա եւ երկու ուսուցիչ են զոհվել Լիբերիայի դպրոցներից մեկում բռնկած հրդեհի հետեւանքով:
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել են կաշառք ստանալու և տալու դեպք:
«Աստարացի Զաքիրը կրկին հոխորտացել է պատերազմով, ասում է, որ երազում է դրա մասին: Երևի մտածում է, որ Հայաստանում ներքաղաքական վիճակի ներկայիս անորոշությունները, պատերազմի հերոսների նկատմամաբ անարդար վերաբերմունքը, և այլ հախուռն զարգացումները իրեն էլ է հիմքեր տալիս «դուխով» լինելու: Չկա նման բան»
Մեծ Բրիտանիան կարող է կրկին հետաձգել Եվրամիությունից դուրս գալը ծանրակշիռ հիմքերի առկայության դեպքում, սակայն պետք է պահպանի ազատ տեղաշարժն Իռլանդիայի սահմանին եւ, նույնիսկ Բրյուսելի հետ գործարքի բացակայության դեպքում կատարի ֆինանսական պարտավորությունները Եվրամիության հանդեպ:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է HSBC բանկի միջազգային հարցերով գործադիր տնօրեն, եվրոպական և աֆրիկյան տարածաշրջանների պատասխանատու Քրիստոֆեր Դեյվիսին և HSBC Բանկ Հայաստան ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Փոլ Էդգարին:
«Պարզվում է, Նիկոլ Փաշինյանը BREXIT-ի մեջ գտնվող, այս պահին հոկտեմբերի 31-ին ԵՄ-ն լքող Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ քննարկել է Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցությանը վերաբերող հարցեր»։
Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Արցախում կայացած ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ Վրաստանի և Ուկրանիայի արտաքին գործերի նախարարությունների հայտարարությունների առնչությամբ:
Սեպտեմբերի 16-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները «Վերնիսաժ» տոնավաճառից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Նոր Խարբերդի բնակիչ 49-ամյա մի տղամարդու: Տոնավաճառում պարեկող ոստիկաններին էր մոտեցել մի քաղաքացի և մատնացույց անելով նրան՝ հայտնել, որ նա կատարել է գողություն:
Վաշինգտոնի եւ Թեհրանի բանակցություններն անհնարին են Իրանի վրա գործադրվող ճնշման պայմաններում, որն ԱՄՆ-ն ուժեղացնում է իր մեղադրանքներով:
Կան միջպետական հարաբերությունների չափանիշներ, ըստ որոնց՝ անկախ եղբայրական պետության՝ Արցախի հանրապետության ղեկավարին չի կարող հարցաքննել այլ անկախ պետության որևէ մարմին:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 18-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված հանրապետությունում ռազմավարական զորավարժությունների անցկացման հետ կապված հարցերին:
Երևանի քաղաքպետի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ««ՍանիՏեքի» մի քանի տասնյակ աշխատակիցներ այսօր կրկին եկել էին քաղաքապետարան՝ ակնկալելով «ՍանիՏեքի»՝ օգոստոսի համար չվճարած աշխատավարձի վերաբերյալ պարզաբանում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսով Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն, պաշտպանության նախարար Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդի հետ քննարկել է թագավորության նավթավերամշակման ձեռնարկությունների վրա գրոհի կապակցությամբ ստեղծված իրադրությունը: