«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը հայտարարել է, որ անհանգստացած չէ կիսապաշտպան Պոլ Պոգբայի այլ ակումբ տեղափոխվելու հնարավորությունից:
«Պարոն Վանեցյանի հրաժարականի տեքստում գրվածը խտացված այն է, ինչ գոյություն ունի այսօրվա իշխանությունների ներսում։ Եվ Վանեցյանը սա հասկացավ»:
«Ընտրիր մեծ կտավի քո մասնիկը» նախաձեռնությունը սեպտեմբերի 21-ին ավարտվեց: Ամբողջ նկարը մի քանի ամսում ամբողջացավ: Բարեգործության շնորհիվ գյումրեցի 2-3 ընտանիքի բնակարանային խնդիր կլուծվի՝ դա միայն փազլի կտորների վաճառքից ստացված միջոցներով:
Հայաստանի և Արցախի ոստիկանների համատեղ միջոցառման արդյունքում ԱՀ Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքում ձերբակալվել է Ուկրաինայի 65-ամյա քաղաքացի, որն այդ երկրի ոստիկանության նախաձեռնած միջազգային հետախուզման մեջ է որդու սպանության համար։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սպասում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման իր առաջարկած բանաձևը, ըստ որի ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Արցախի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում ապրող մարդկանց ավելի շատ տեղեկացնել, թե ինչ է կատարվում Հայաստանում:
«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունն աջակցում է թիմի գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերին՝ չնայած Պրեմիեր լիգայում անհաջող մեկնարկին:
Ութ նորածին է զոհվել Ալժիրի արեւելքի Էլ Ուեդ նահանգի հիվանդանոցներից մեկում բռնկած հրդեհի հետեւանքով:
Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը գրում է:
«Դա արտադրության խթանում չի, դա մի խումբ վերավաճառողների ծրագիր է, նրանք դա արել են, որ գյուղը չզարգանա: Վրաստանից ոչխարը կբերեն, կտանեն Իրան՝ կծախեն: Ինչքան կարելի է տնտեսության հաշվին ձրիակերների հարստացնել»:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահություն է հայտնել, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները կճանաչի Հայոց ցեղասպանությունը:
«Արմավիր» ՔԿՀ-ում ներկայումս անկարգություններ չկան:
Ըստ Cadena Cope-ի լրագրող Հելենա Կոնդիսի՝ Լիոնել Մեսսին շատ զայրացած էր «Գրանադայում» պարտվելուց հետո: Նա, իբր, հայհոյել է իր թիմակիցներին, երբ մտել է հանդերձարան:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը սեպտեմբերի 24-ին, Պակիստանի ժամանակով ժամը 15:01-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 11:01-ին) գրանցել է հյուսիսային լայնության 33.110 և արևելյան երկայնության 73.760 աշխարհագրական կոորդինատներով (Պակիստան՝ Ջհելում քաղաքից 19 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 5.9 մագնիտուդով երկրաշարժ:
Քաղաքային իշխանությունների համար այս մեկ տարին հագեցած էր սխալներով, որոնցից կարելի էր խուսափել, եթե հակված լինեին լսել նաև երկրորդ կարծիքը։ Ինչպես ասում են, հեռատեսները սովորում են ուրիշների սխալներից։ Ցավոք, նոր իշխանությունները ոչ միայն չսովորեցին նախկինի սխալներից, այլև կառավարչական առումով կայացրին այնպիսի որոշումներ, որոնց բացասական հետևանքներն ապագայում դեռ զգացնել կտան։
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը տնտեսական բնույթի հանցագործությունների դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել է շուրջ 2 կգ քաշով կեղծ ոսկու ձուլակտորների պատրաստման և իրացման դեպք:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում շուրջ 4 անգամ աճել է դրական լուծում ստացած գործերի թիվն այն բողոքներով, որոնք վերաբերում են Պաշտպանի իրավասությանը։
Ամերիկայի Միացյալ Նահանգներ կատարած այցի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է «Հայաստան-Լոս Անջելես» գործարար համաժողովին։
Օրերս ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության ԹԱՇԴՊՎ-ում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Երևանում ապրող մի տղամարդ մայրաքաղաքի տարբեր դեղատներից ձեռք է բերում հոգեմետ դեղահաբեր։
Եվրասիայի երկրների խորհրդարանների խոսնակների 4-րդ համաժողովի շրջանակում Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 24-ին հանդիպել է Ավստրիայի Դաշնային խորհրդի նախագահ Կարլ Բադերի հետ:
Նեյլ Մաքֆարլեյնի խոսքով՝ դատելով տեղեկատվական հոսքերից, հանդիպումը ոչնչով աչքի չընկավ: Ավելին, ըստ նրա՝ հանդիպման մասին ավելի շատ տեղեկատվություն կա հայկական աղբյուրներում, քան ադրբեջանական:
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ելույթ է ունեցել լավագույն մարզիչ ճանաչվելուց հետո:
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը սեպտեմբերի 24-ին ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՌԴ ՊՆ միջազգային ռազմական համագործակցության գլխավոր վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Կշիմովսկիին:
Արարատ ջան, Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված կարգավորման հիմնարար սկզբունքների մեջ չկա «ժողովրդի անվտանգ եւ ազատ գոյության» և ոչ մի իրավունք: Ավելին, այդպիսի իրավունք հիշատակված չէ նաև Հելսինկյան եզրափակիչ ակտում:
Ինչպես տեղյակ եք, «Արարատցեմենտ» ՓԲԸ-ն Կապան համայնքում նախատեսում էր կառուցել ցեմենտի աղացման արտադրամաս: Օրենքով նախատեսված ընթացակարգով համայնքում պետք է կազմակերպվեին հանրային լսումներ, որոնց կայացումը սակայն շուրջ 2 տարի խոչընդոտվում էր տեղի հասարակական կազմակերպությունների և բնակիչների կողմից:
Կոտայքի մարզպետի եղբայրը բռնություն է գործադրել պահեստազորի սպա Գևորգ Հովհաննիսյանի նկատմամբ: Նրա խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել 2019 թվականի մայիսի 16-ին, և իրեն մարմնական վնասվածքներ են հասցվել:
Ես հայ առաջին ղեկավարն եմ, որն ասում է, որ լուծումը պետք է ընդունելի լինի նաեւ ադրբեջանցի ժողովրդի համար, եւ այդ պատճառով ինձ քննադատեցին Հայաստանում։ Հիմա ես սպասում եմ, որ Ադրբեջանի նախագահն ասի եւ ընդունի նույն բանաձեւը. ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Ադրբեջանի, Հայաստանի եւ Ղարաբաղի ժողովուրդների համար:
Քաղաքական գործընթացները վկայում են այն մասին, որ հայրենի քաղաքական դաշտում հեղհեղուկ վիճակ է, և բոլորը պայքարում են բոլորի դեմ։ Ի դեպ՝ բավականին հետաքրքիր իրավիճակում է գտնվում «ֆեյք-ընդդիմությունը»՝ «Լուսավոր Հայաստանը», որն իր վերջին 10-օրյակի գործունեության արդյունքում վերջնականապես կորցրեց իր չեղած քաղաքական դիմագիծը։
«Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրանկ Լեմպարդը մեկնաբանել է Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի «Լիվերպուլի» հետ խաղում կրած պարտությունը (1:2):