
Մեսսին «Գրանադային» պարտվելուց հետո հայհոյել է թիմակիցներին

Ըստ Cadena Cope-ի լրագրող Հելենա Կոնդիսի՝ Լիոնել Մեսսին շատ զայրացած էր «Գրանադայում» պարտվելուց հետո: Նա, իբր, հայհոյել է իր թիմակիցներին, երբ մտել է հանդերձարան:
Խաղից հետո Մեսսին շատ բարկացել է և նախատել է թիմակիցներին՝ ասելով, որ պետք է ավելի կենտրոնացած լինել:
Իհարկե, միայն «Բարսելոնայի» ֆուտբոլիստները կարող են հաստատել այս ինսայդերի հուսալիությունը: Սակայն իրավիճակը բավականին լուրջ է թվում: «Բարսելոնան» հստակ լավ մարզավիճակում չէր «Գրանադայի» դեմ խաղում: Թիմը նույնիսկ մոտ չէր հաղթանակին:
Ջունիոր Ֆիրպոն լուրջ սխալ թույլ տվեց «Բարսելոնայի» մեկնարկային կազմում առաջին անգամ դուրս գալուց ընդամենը մեկ րոպե անց: Սա հանգեցրեց գոլի: Փոփոխությունից անմիջապես հետո Արտուրո Վիդալը ձեռքով խաղաց տուգանային հրապարակում: Այս սխալը հանգեցրեց տուգանայինի, որի պատճառով հաշիվը 2:0 էր:
Ինչ վերաբերում է հարձակվողներին, ապա Մեսսին ակնհայտորեն լավագույն խաղացողն էր, չնայած նրան, որ խաղաց ընդամենը 45 րոպե:
Սիրարփի Աղաբաբյան