Բաժիններ՝

Ուկրաինայի 65-ամյա քաղաքացին հետախուզվում էր որդուն սպանելու մեղադրանքով

Հայաստանի և Արցախի ոստիկանների համատեղ միջոցառման արդյունքում ԱՀ Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքում ձերբակալվել է Ուկրաինայի 65-ամյա քաղաքացի, որն այդ երկրի ոստիկանության նախաձեռնած միջազգային հետախուզման մեջ է որդու սպանության համար։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

«Սեպտեմբերի 24-ին ՀՀ ոստիկանության ՔՀԳ վարչության և ԱՀ ոստիկանության ծառայողների ձեռնարկած համատեղ միջոցառմամբ Արցախի Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքում հայտնաբերվել և ոստիկանություն ՔՀԳ վարչություն բերման է ենթարկվել Ուկրաինայի ոստիկանության նախաձեռնությամբ միջազգային հետախուզման մեջ գտնվող Ուկրաինայի քաղաքացի, 65-ամյա տղամարդը։ Նա մեղադրվում է Ուկրաինայի քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու մեջ։ Սեպտեմբերի 16-ին Ուկրաինայի Միրոնովկա գյուղում տղամարդը սպանել էր 42-ամյա որդուն, այնուհետև օդանավով տեղափոխվել էր Հայաստան ու թաքնվել։

65-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ։

Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղեկությունը փոխանցվել է հետախուզումը նախաձեռնողին»,- նշված է հաղորդագրության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս