
Փոխվարչապետ Գրիգորյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Իրանի դեսպանին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Ինչպես հայտնում են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին կատարված աշխատանքի համար և մաղթել հաջողություններ իր հետագա գործունեության մեջ՝ ընդգծելով, որ պարոն Սաջջադին կշարունակի մնալ Հայաստանի բարեկամը:
Դեսպանը շնորհակալություն է հայտնել փոխվարչապետին բարի խոսքերի և ձևավորված արդյունավետ համագործակցության համար՝ նշելով, որ իր հետագա գործունեության ընթացքում ևս կփորձի նպաստել Հայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացմանը: