
Պակիստանում 9 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը սեպտեմբերի 24-ին, Պակիստանի ժամանակով ժամը 15:01-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 11:01-ին) գրանցել է հյուսիսային լայնության 33.110 և արևելյան երկայնության 73.760 աշխարհագրական կոորդինատներով (Պակիստան՝ Ջհելում քաղաքից 19 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 5.9 մագնիտուդով երկրաշարժ:
Ինչպես հաղորդում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,
էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 9 բալ:
Ըստ «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության՝ երկրաշարժի հետևանքով զոհվել է 5 և տուժել ավելի քան 100 մարդ: