
«Ես հայ առաջին ղեկավարն եմ, որն ասում է, որ լուծումը պետք է ընդունելի լինի նաև ադրբեջանցի ժողովրդի համար». Նիկոլ Փաշինյան. armlur.am

Ես հայ առաջին ղեկավարն եմ, որն ասում է, որ լուծումը պետք է ընդունելի լինի նաեւ ադրբեջանցի ժողովրդի համար, եւ այդ պատճառով ինձ քննադատեցին Հայաստանում։ Հիմա ես սպասում եմ, որ Ադրբեջանի նախագահն ասի եւ ընդունի նույն բանաձեւը. ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Ադրբեջանի, Հայաստանի եւ Ղարաբաղի ժողովուրդների համար:
Այս մասին, armlur.am-ի փոխանցմամբ՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է FOX LA-ի թղթակից Արաքս Կարապետյանի հետ հարցազրույցում։