Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 10:15-ի սահմանում, ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների կողմից Ակնայի հատվածում խոցվել է հետախուզական թռիչք իրականացնող հակառակորդի «ORBITER-2» տիպի անօդաչու թռչող սարք:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ռուս լրագրողներին պատմել է, որ կա միայն մի մարդ, որը կարող է իր վրա ճնշում գործադրել։
Արա Մխիթարյանի վիճակն անփոփոխ է: Այս մասին 168.am- ի հետ զրույցում ասաց ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնազրկման գաղափարը պաշտպանություն չի վայելում նույնիսկ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում, որը գտնվում է ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցության վերահսկողության ներքո:
Հայաստանի օրակարգում է նոր, միջազգային չափանիշներին համապատասխանող ֆուտբոլային մարզադաշտի կառուցումը, որտեղ հնարավոր կլինի միջազգային խաղեր կազմակերպել:
Կրոնական ժողովի ատենապետ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթին տված հարցազրույցում անդրադարձել է Թուրքիայի ներքին գործերի նախարարության կողմից Կ. Պոլսի 85-րդ պատրիարքի ընտրության վերաբերյալ պատրիարքարան ուղարկված կանոնադրությանը:
Թուրքիայի նախագահը Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կողմից տրված պաշտոնական ընթրիքին հրաժարվել է մասնակցել, երբ տեսել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Եգիպտոստի նախագահ Աբդել-Ֆաթահ ալ-Սիսիին նույն սեղանի շուրջ են նստած:
Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը Twitter միկրոբլոգում արձագանքել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրառմանը։
Սեպտեմբերի 24-ին Գեղարքունիքի մարզի զինկոմիսարիատն ու ստորաբաժանումները ռազմավարական զորավարժության շրջանակներում ամբողջությամբ կատարել են պատերազմական հաստիքներին կցագրված անձնակազմի համալրման աշխատանքները:
Ես իմ կարծիքը կարող եմ ասել ուսադիրներն աղբարկղ գցելու վերաբերյալ՝ բնականաբար, այդ արտահայտությունը, որ կարելի է գցել աղբարկղ, արդեն աղբարկղ գցելու փոխարեն ուսադիրներ են տրորում, ոտնահարում։ Դրա վառ ապացույցը, որ Վայոց ձորի մարզում բարձրաստիճան սպային ծեծի են ենթարկել, ու մինչեւ հիմա էլ ծանր պառկած է։
Վալենտինա Մատվիենկոն նոր ժամկետով ընտրվել է Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախագահ, այդ պաշտոնի այլ թեկնածուներ չեն եղել, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
ԱԱԾ տնօրենի տեղակալ Արամ Հակոբյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով շրջանառվող լուրերին, թե հնարավոր է՝ Արթուր Վանեցյանի դեմ քրեական գործ հարուցվի, նշեց, որ այդ կարծիքները չի կիսում։
Գիտությունների ազգային ակադեմիայում սեպտեմբերի 24-ին առաջին անգամ տեղի է ունեցել «Հովեր» պետական կամերային երգչախմբի և Իտալիայի Վենետիկի Սուրբ Մարկոսի «Cappella Marciana» երգչախմբի համաժամանակյա առցանց համերգը՝ ցածր հապաղման տեսաձայնային համակարգի (LOLA-LOw LAtency audio visual streaming system) միջոցով:
Ազգային անվտանգության փորձագետ Ռիչարդ Քլարքը կմիանա Երևանում անցկացվող «WCIT 2019» ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովին՝ որպես հիմնական բանախոս:
Այսպիսով, իշխանության որակը մտնում է նոր փուլ. Լուրջ մարդիկ սկսելու են խուսափել մաս կազմել այս իշխանությանը։ Այն միահեծան հանձնվում է պատահականություններին և հետդարձի ճանապարհ չունեցող որոշ «ընգերների»։ Իսկ նման իշխանությունների կենսագրությունը լինում է կարճ։
Սեպտեմբերի 25-ին, ժամը 11:28-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ՊՆ N թիվ զորամասին պատկանող «ԳԱԶ – 66» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները:
ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը պաշտպանել է նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնազրկման ընթացակարգն սկսելու մասին ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի որոշումը:
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ներկայումս լայնածավալ ուսումնասիրություններ է իրականացնում կոնյակի շուկայում:
«ՍանիՏեքի» աշխատակիցները կրկին ակցիա են անում ընկերության գրասենյակի դիմաց՝ պահանջում են իրենց աշխատավարձերը: Նրանց հետ է նաև «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության հիմնադիր Սոնա Աղեկյանը:
Սեպտեմբերի 25-ի վաղ առավոտից ՊԲ զորամասերը շարունակում են կատարել ընթացող ռազմավարական զորավարժության շրջանակներում նախանշված խնդիրները:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիջ Ջոնսոնը հարկադրված է եղել կրճատել Նյու Յորք իր այցի ժամկետը, որտեղ նա մասնակցում էր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին, եւ վերադարձել է Լոնդոն այն բանից հետո, երբ Միացյալ Թագավորության Գերագույն դատարանը որոշում ընդունեց խորհրդարանի գործունեությունը կասեցնելու նրա որոշման անօրինականության մասին:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են 24-ամյա երիտասարդի կողմից բնակարանային գողություններ կատարելու դեպքերի մի շարք հանգամանքներ. Վերջինիս մեղադրանք է առաջադրվել:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը նորմալ է համարում, որ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո մարդիկ սպասում են արագ փոփոխությունների:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 24-ին ստեղծել է իմպիչմենթից պաշտպանության հատուկ խումբ, որին կարող է անդամակցել յուրաքանչյուր ցանկացող՝ վճարելով նվազագույնը 5 դոլար:
Օրերս ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության ԹԱՇԴՊՎ-ում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Երևանում ապրող մի տղամարդ մայրաքաղաքի տարբեր դեղատներից ձեռք է բերում հոգեմետ դեղահաբեր։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ կայացած զրույցից հետո նոր հանդիպում է անցկացրել Իրանի նախագահ Հասան Ռուհանիի հետ:
Ուկրաինայի կառավարությունն իր թույլտվությունն է տվել հանրապետության նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ հուլիսին կայացած հեռախոսազրույցի լրիվ սղագրության հրապարակման համար:
Վերը նշվածը հաշվի առնելով՝ Պաշտպանը զգուշացնում է քննչական և իրավապահ մյուս մարմիններին, որ լրատվական գործունեություն իրականացնողների ու լրագրողների մասնագիտական աշխատանքը պաշտպանված է կոնկրետ երաշխիքներով՝ կապված որևէ քրեական գործով վարույթի նրանց ներգրավվածության հետ:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 19-ին ուղերձ է ուղարկել մի շարք երկրների, ներառյալ ՆԱՏՕ-ի անդամների մայրաքաղաքներ՝ Եվրոպայում եւ այլ տարածաշրջաններում միջին եւ փոքր հեռահարության հրթիռների տեղաբաշխման մորատորիում սահմանելու առաջարկությամբ:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ երկրորդ Նախագահի գրասենյակից, այսօր Ռոբերտ Քոչարյանի անունից ցավակցական հեռագիր է հղվել ՀՀ նախկին ոստիկանապետ, գեներալ-գնդապետ Հայկ Արտեմի Հարությունյանի ընտանիքին։