Բաժիններ՝

Կհեռանա՞ Պոգբան. Սուլշերը գիտի պատասխանը

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը հայտարարել է, որ անհանգստացած չէ կիսապաշտպան Պոլ Պոգբայի այլ ակումբ տեղափոխվելու հնարավորությունից:

«Ես չեմ լսում «Ռեալի» նախագահին: Ես չեմ անհանգստանում և երբեք չեմ անհանգստանա Պոգբայի ապագայով: Եթե ​​հունվարին բոլոր լուրերը նորից սկսվեն, ապա ես չեմ անհանգստանա: Եթե ​​դուք կրկին ստիպված լինեք դիմակայել այս շահարկումներին, ապա մենք կվարվենք այնպես, ինչպես ամռանը:

Պոլը ոչ մի տեղ չի գնում, նա շատ է աշխատում և բացարձակ նվիրված է «Մանչեսթեր Յունայթեդին»: Նա ուժեղ բնավորություն ունեցողներից մեկն է, նա դաշտ է մտնում ամբողջովին ինքնավստահ: Սրանք այն խաղացողներն են, որոնք ինձ պետք են:

«Մանչեսթեր Յունայթեդում» խաղալու համար հարկավոր է լինել մեծ անհատականություն»,- ասել է Սուլշերը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս