Բաժիններ՝

««Չելսին» ավելի լավն էր «Լիվերպուլից»». Լեմպարդ

«Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրանկ Լեմպարդը մեկնաբանել է Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի «Լիվերպուլի» հետ խաղում կրած պարտությունը (1:2):

«Ներկայացրած խաղի առումով մենք ավելի լավն էինք: Մենք ավելի շատ էներգիա ունեինք մեր խաղում, ավելի շատ բնավորություն և ոգի: Այդ իսկ պատճառով երկրպագուները ծափահարեցին վերջում:

Մեր խփած գո՞լը, որը չհաշվեցին: Կարող էին մի քանի որոշում մեր օգտին կայացնել: Բայց պարզ էր, որ Մեյսոնը մի փոքր դուրս էր եկել խաղից:

Սա տխուր է, բայց եթե մենք ուզում ենք դաշտում տեսնել ճիշտ որոշումներ, ապա դա այն է, ինչ մեզ պետք է: Սա փոխեց երկրպագուների և դաշտի մթնոլորտը: Մենք մի փոքր նեղվեցինք, իսկ մրցակիցը լրացուցիչ ուժ ստացավ:

Մենք տանը հաղթանակներ չենք տարել, բայց ուզում ենք փոխել իրավիճակը: Ես հավատում եմ, որ այդպես կլինի, եթե մենք շարունակենք ցուցադրել նման խաղ: Երիտասարդ խաղացողներ եկան թիմ: Անցած տարի մենք կորցրեցինք երկու հարձակվողի, բայց մենք չենք կարող դա փոխել:

Շատերն ասում են, որ տրանսֆերների արգելքը վատ է «Չելսիի» համար: Իհարկե, դա այդպես է կարճաժամկետ հեռանկարում, բայց երկարաժամկետ հեռանկարում, եթե մենք տեսնում ենք այնպիսի խաղացողների, ինչպիսիք են Թոմորին, Մաունթը և Աբրահամը, ապա հույս ունեմ, որ ամեն ինչ լավ կլինի: Բայց կարճաժամկետ հեռանկարում այսօրվա նման իրավիճակներ կարող են առաջանալ»,- ասել է Լեմպարդը:

«Չելսի»-«Լիվերպուլ» հանդիպումը սպասարկում էր Մայքլ Օլիվերը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս