Բաժիններ՝

«Արա Մխիթարյանի ուշքի գալու ու վերականգնվելու հավանականության մասին ոչինչ ասել չեմ կարող». ՊՆ մամուլի քարտուղար

Արա Մխիթարյանի վիճակն անփոփոխ է: Այս մասին 168.am– ի հետ զրույցում ասաց ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

«Արա Մխիթարյանը շարունակում է նույն վիճակում մնալ: Ուշքի գալու ու վերականգնվելու հավանականության մասին ոչինչ ասել չեմ կարող: Արհեստական շնչառության ապարատ է միացված»:

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 18-ին Եղեգնաձորում աղմկոտ միջադեպ է տեղի ունեցել, որի արդյունքում փոխգնդապետ Արա Մխիթարյանը հայտնվել է ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքում: Այս գործով կալանավորվել է միայն Վայոց ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը, մինչդեռ, ըստ տարածված տեղեկությունների՝ ցուցմունքներ են տրվել նաև Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի դեմ, Արա Մխիթարյանի ընկերներն ու հարազատներն էլ պնդում են, որ դեպքի վայրում 7-8 հոգի է եղել:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս