Բաժիններ՝

Երևանում դեղատների տնօրեններ են ձերբակալվել

Օրերս ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության ԹԱՇԴՊՎ-ում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Երևանում ապրող մի տղամարդ մայրաքաղաքի տարբեր դեղատներից ձեռք է բերում հոգեմետ դեղահաբեր։

Սեպտեմբերի 19-ին նա հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին։ Տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց լիրիկա գրառմամբ չորս դեղապատիճ։ Հետագա միջոցառումներով ոստիկանները պարզեցին, թե տղամարդը կոնկրետ ո՛ր դեղատներից և որքան դրամով է ձեռք բերել հոգեներգործուն դեղահաբերը։

Փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում, դատարանի որոշմամբ, ոստիկանության ծառայողները խուզարկություններ կատարեցին Կոմիտասի և Արշակունյաց պողոտաներում գտնվող դեղատներից երկուսում՝ հայտնաբերելով համապատասխանաբար 582 և 150 հատ լիրիկա տեսակի դեղահաբ։

Ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները խուզարկություն կատարեցին նաև Երևանի Քաջազնունու փողոցում գործող դեղատներից մեկում, որտեղից ևս հայտնաբերվեց նույն դեղահաբից 111 հատ։ Դեղատների տնօրենները ձերբակալվել են։ Հանգամանքները պարզվում են։ Կատարվում է նախաքննություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս