«Վանեցյանի հայտարարությունը դեռ չեմ վերլուծել». ԱԱԾ տնօրենի տեղակալ

ԱԱԾ տնօրենի տեղակալ Արամ Հակոբյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով շրջանառվող լուրերին, թե հնարավոր է՝ Արթուր Վանեցյանի դեմ քրեական գործ հարուցվի, նշեց, որ այդ կարծիքները չի կիսում։

Հարցին՝ սպայի պատիվը վիրավորվա՞ծ է, ԱԱԾ տնօրենի տեղակալը բացասական պատասխան տվեց։

Ինչ վերաբերում է Վանեցյանի հայտարարությանն ի պատասխան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բնորոշմանը, Հակոբյանն ասաց, որ վարչապետի պատասխանը կոշտ չի եղել։

«Վանեցյանի հայտարարությունը դեռ չեմ վերլուծել»,- եզրափակեց ԱԱԾ տնօրենի տեղակալը։

Զվարթ Խաչատրյան

 

Տեսանյութեր

Լրահոս