Բաժիններ՝

Աֆղանստանում ՆԱՏՕ-ի երկու զինծառայող է զոհվել

Սեպտեմբերի 5-ին «մարտական գործողությունների ժամանակ» Ռումինիայից եւ ԱՄՆ-ից երկու զինծառայող է զոհվել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում: Այդ մասին հայտնել է «Վճռորոշ աջակցություն» գործողության հրամանատարությունը, որը երկրում անցկացնում է ՆԱՏՕ-ն:

«Զինծառայողներից մեկը Ռումինիայից էր, երկրորդը՝ ԱՄՆ-ից»,-ասվեծ է հաղորդագրության մեջ, որը զետեղվել է առաքելության կայքում: Տեղի ունեցածի մանրամասները չեն ճշտվում:

Սեպտեմբերի 5-ին Քաբուլի Շաշ Դարաք շրջանում, որտեղ տեղավորված են ՆԱՏՕ-ի կենտրոնակայանը, ԱՄՆ-ի դեսպանատունը եւ կառավարական շենքերը, տեղի է ունեցել պայթյուն: ՆԳ նախարարության տվյալներով՝ գործի է դրվել պայթանյութով հանդերձված ավտոմեքենան:

Tolo News հեռուստաալիքի տվյալներով՝ պայթյունի թիրախը եղել է հանրապետության ազգային անվտանգության վարչության հսկիչ անցակետը: Վերջին տվյալների համաձայն, զոհվել է տասը մարդ, տուժել է առնվազն 42 հոգի:

«Թալիբան» արմատական շարժումն ստանձնել է պայթյունի պատասխանատվությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս