«Թե բա փաստեր, թե բա թվեր». Գևորգ Թամամյանի հրապարակումը
Ուռուցքաբան, ՀՀ Առողջապահության նախարարության նախկին խորհրդատու, «Սիթի օֆ Սմայլ» կամ «Ժպիտների Քաղաք» բարեգործական հիմնադրամի hոգաբարձուների խորհրդի անդամ Գևորգ Թամամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Թե բա փաստեր, թե բա թվեր!
Ստորև ներկայացված է առողջապահության լավագույն ֆինանսիստներից մեկի պատասխանը՝ առողջապահության նախարարությանը:
«ՀՀ առողջապահության նախարարության կողմից տարածած հաղորդագրություն առնվազն թերի է։
Մասնավորապես, այո, պետական պատվերի շրջանակներում բուժհաստատությունների ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ հաշվարկվում են (ոչ թե պետական պատվերը բաշխվում է) ՀՀ կառավարության 318-Ն որոշմամբ սահմանված կարգով։
Նշված կետերը մեջբերելիս նախարարությունը միտումնավոր մոլորության մեջ է գցում ազգաբնակչությանը, մասնավորապես մոռանալով նշել, որ պայմանագրային գումարների հաշվարկման նման մեխանիզմը հնարավոր է միայն որպես լրացում հիմնական հաշվարկման մեթոդաբանությանը և ամենակարևորը ավելացում և պակասեցում հնարավոր է անել 20 ՏՈԿՈՍԻ ՉԱՓՈՎ։
318-Ն որոշման Հավելված 2 կետ 6
« 6. Կազմակերպություններում բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների համաչափ բաշխումն ապահովելու նպատակով, ինչպես նաև հաշվի առնելով տվյալ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ բնակվող բնակչության թիվը, վերակառուցված և բժշկական սարքավորումներով վերազինված բժշկական կազմակերպությունների առկայությունը, ընդհանուր հիվանդացության մակարդակը, ծավալված մահճակալների թիվը և դրանց զբաղվածությունը, կազմակերպության կողմից վճարովի հիմունքներով մատուցված բժշկական օգնության և սպասարկման ծավալները, ինչպես նաև Երևանից հեռավորությունը՝ սույն կարգի V գլխում սահմանված սկզբունքներով կազմակերպությունների ընթացիկ տարվա սկզբում հաշվարկված տարեկան սահմանափակված բյուջեի ընդհանուր ծավալներում նախարարի կողմից կարող են կատարվել 20 ՏՈԿՈՍԻ ՉԱՓՈՎ ավելացումներ և նվազեցումներ՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համապատասխան ծրագրերով նախատեսված միջոցների սահմաններում>>։
Միևնույն ժամանակ անհասկանալի է ինչ կշիռ է տրվել այս ցուցանիշներից յուրաքանչյուրին, որի արդյունքում ՄԻԲՍ կենտրոնի պայմանագրային գումարը աճել է 7,5 անգամ, իսկ օրինակ Սևանի ՆՈՐԿԱՌՈՒՅՑ հիվանդանոցում, որտեղ տեղադրված է համակարգչային տոմոգրաֆ, ԵՐԵՎԱՆԻՑ հեռու է մոտ 65 կմ, սակայն <<Դժվարամատչելի արտահիվանդանոցային հետազոտություններ>> ծրագրի շրջանակներում ծառայություններ մատուցելու համար պայմանագիր չի կնքվել։
Հ․Գ․1։ նշված կետի նպատակը այն է, որ նոր վերանորոգված ՄԱՐԶԱՅԻՆ ԲՈՒԺՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ հնարավոր լինի կատարել պայմանագրային գումարների ավելացում։
Հ․Գ․ 2։ Գնամ աշխարհագրության դասերս կրկնեմ, կարող ա Երևանյան լիճը սահմանամերձ գոտում է»:
Այն մարդիկ, որ առանց հասկանալու, կամ ոմանք հասկանալով, սլաքները տանում են անձնական դաշտ և փորձում են ինչ որ դավադրություններ գտնել, ամենամեծ վնասն են հասցնում մեր պետությանը!!!»:
❗️❗️❗️Թե բա փաստեր, թե բա թվեր! Ստորև ներկայացված է առողջապահության լավագույն ֆինանսիստներից մեկի պատասխանը՝…
Gepostet von Gevorg Tamamyan am Donnerstag, 5. September 2019