
Չեռնոբիլի գոտին գերազանցել է հաճախելիության ռեկորդները

2019 թվականի առաջին ութ ամսում Չեռնոբիլը հաճախելիության ռեկորդ է սահմանել: Այդ մասին հայտնել է «Українськi Новини»-ն:
Այդ ժամանակահատվածում արգելոց է այցելել 74 671 մարդ, նրանցից 14 416-ն՝ օգոստոսին: Ամենից շատ զբոսաշրջիկներ են ժամանում Ուկրաինայից, ինչպես նաեւ Մեծ Բրիտանիայից եւ Լեհաստանից:
Արգելոցի վարչությունում տուրիստական հոսքի աճը կապում են HBO-ի «Չեռնոբիլ» սերիալի ցուցադրման, Ուկրաինայի տուրիստական գործակալությունների կողմից նոր երթուղիների ձեւավորման եւ գոտու տարածք մուտքի ընթացակարգի պարզեցման հետ:
«Բայց հարկ է հիշել, որ դա զվարճանքների զբոսայգի չէ: Դա տարածք է, որտեղ անհրաժեշտ է պահպանել անվտանգության հատուկ կանոնները»,- նշել է արգելոցի տնօրենի օգնական Կիրիլ Գառնիկը: