
Պուտինը անհրաժեշտ է համարում Թուրքիային ընդգրկելը G-7-ի երկրների ցանկում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ անհրաժեշտություն է տեսնում Թուրքիային ընդգրկել G-7-ի երկրների ցանկում:
Այս մասին հայտնում է թուրքական «Գազեթե դուվար» լրատվամիջոցը:
Պուտինը նշել է, որ Թուրքիան Ս-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերը գնելուց հետո տարածաշրջանում և առհասարակ միջազգային ասպարեզում մեծացրել է իր դերը, ինչի համար էլ G-7-ի երկրների ղեկավարների հանդիպումների ժամանակ Թուրքիայի մասնակցությունը քննարկումներին անհրաժեշտություն է: