Բաժիններ՝

Մասիսի թունավոր գարշահոտությունը սկսվել է նորից

Մասիս քաղաքում անտանելի գարշահոտությունը սկսվել է նորից: Այն լցրել է ամբողջ քաղաքը` ծայրամասերից մինչև կենտրոն: Առավոտյան ու ցերեկը հոտը տանելի է, այն ուժգնանում է հատկապես երեկոյան:

Ովքեր տեղյակ չեն հետաքրքրում է թէ՜ որտեղից է գալիս այս հոտը: Շատերը երևի թէ գիտեն որ գարշահոտության պատճառը քաղաքի մոտով անցնող կոյուղու բաց դրենաժային համակարգն է:

Հիշում եք 2017 թվականի նույն այս ժամանակահատվածում նույն հոտն էր: 28.09.2017 թվականին «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը Մասիս քաղաքում տիրող գարշահոտության խնդրի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար դիմել էր բնապահպանության և առողջապահության նախարարությունների, որին ի պատասխան 03.10.2017 թվականին բնապահպանության նախարարությունից հայտնել են.

«Ըստ Բնապահպանության նախարարության հետազոտության, այստեղ օդի հետազոտության վերջին տվյալով ամոնյակի` քաղաքային պայմաններում սահմանված թույլատրելի նորման գերազանցված է 10 անգամ, ծծմբի օքսիդինը` 50, քացախաթթցինը՝ 125, ծծմբաջրածնինը՝ 500 անգամ, ֆենոլինը՝ 3000:

Բաց դրենաժային համակարգը միշտ է այդպես աշխատել, տասնամյակներ շարունակ: Այն չեն էլ կարող փակել: Ամենայն հավանականությամբ, Մասիսում գարշահոտությունը տարածվել է բաց հատվածի ու քաղաքի միջև ընկած ծառերի վերացման պատճառով: Ծառերը բնական հակահոտային ֆիլտրեր էին: Այժմ արդեն մասիսցիներին թունավորումից, մտավոր ու անոթային խնդիրներից, կոորադինացիայի խախտումներից ու նյարդայնալուց կարող է փրկել միայն զով եղանակը, որովհետև ցանկացած ուժեղ քամի կարող է նորից թունավորել քաղաքը: Եվ որևէ գերատեսչություն այս առիթով, պնդում է, որ ոչինչ անել չի կարող: Մասիսցիները պետք է խորը շունչ քաշեն և սպասեն: Մինչև հոտն անցնի»:

Նույն թվականի հոկտեմբերի 10-ին քաղաքապետ Դավիթ համբարձումյանը լրատվամիջոցներին հայտնում է որ. Մեջբերում եմ.

«Այո, կոյուղաջրերը կան, հոտը կա, տեղերը գիտենք՝ որտեղից է գալիս, Ջրային պետական կոմիտեի նախագահի հետ զրուցել եմ, և մաքրման կայան է Աէրացիայում կառուցվում։ Ինձ թվում է՝ մյուս տարի այդ հարցը կփակվի, և այդ խնդիրն էլ չենք ունենա»,- մեջբերման ավարտ:

Հետաքրքիրը այն է որ համացանցում ուսումնասիրելիս այս տարվա հունիսի 5-ին հրապարակված նյութ տեսա նշված կայանի մասին, որում գրված էր:
«Երևանի գործող «Աէրացիա» կեղտաջրերի մաքրման կայանը չի համապատասխանում գործող ստանդարտներին: Կայանի վատ տեխնիկական վիճակի պատճառով ծառայությունները սահմանափակվում են կեղտաջրերի նախնական մեխանիկական մաքրմամբ (Նյութի շարունակության մեջ նշվում էր որ դա էլ չի իրականացվում)»:

Նշեմ որ կայանը վերակառուցվել էր 2015-16թթ՝ Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի բարելավման համար, որ թէ Մասիսի: Կառուցվել է Ֆրանսիայի կառավարության տրամադրված վարկային միջոցներով:

Փոքր ինչ ուսումնասիրելու հետո նկատեցի որ խնդրի մասին բարձրաձայնվել էր նաև 2015 թվականին: Ինչ է ստացվում 2015, 2017 և 2019 թվականներին  հոտը գալիս է բայց 2016-ին և 2018-ին չեն խոսում հոտի մասին: Ինձ թվում է որ ամեն անգամ բարձրաձայնելուց հետո նշված տարածքում մեծ քանակությամբ քլոր են լցնում որպեսզի հոտը որոշ ժամանակ անհետանա:

Ինչևէ հոտը կա հիմա և այն մեզ՝ Մասիսցիներիս անհանգստացնում է, և ինչպես հետազոտություններն էի ցույց տվել այն այժմ թունավորում է մեզ, մտավոր ու անոթային խնդիրներ պատճառում, կոորադինացիայի խախտումներ ու նյարդային համակարգի խնդիրներ է առաջացնում:

Ես հրապարակավ դիմում եմ պատկան մարմիններին՝ Մարդու իրավունքների պաշտպանին, առողջապահության և բնապահպանության նախարարներին, լուծում տալ խնդրին՝ վերացնել հետևանքները:

Մասիս քաղաքի բնակիչ, «Մասիս տեղեկատու» կայքի հեղինակ՝ Աշոտ Բաղդասարյան: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս