Բաժիններ՝

Էդգար Մանուչարյանը վիրահատվել է

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Երևանի «Փյունիկ»-ի ակումբի ֆուտբոլիստ Էդգար Մանուչարյանը վիրահատվել է:

Մանուչարյանը սոցցանցերում իր շնորհակալությունն է հայտնել վիրահատող բժշկին, ինչպես նաև «Փյունիկ» անձնակազմին:

Ֆուտբոլային առաջին քայլերը կատարել է «Փյունիկի» մարզադպրոցում: «Փյունիկի» պատանեկան թիմերի հետ հաղթող է ճանաչվել տարբեր երկրներում:  2005թ.-ին Էդգար Մանուչարյանը «Փյունիկից» տեղափոխվեց Ամստերդամի «Այաքս»: Նա առաջին հայ ֆուտբոլիստն էր, ում հաջողվեց պայմանագիր կնքել եվրոպական գրանդ թիմերից մեկի հետ: Մանուչարյանը «Փյունիկ» վերադարձավ 2010թ.-ի հուլիսին և թիմի հետ դարձավ Հայաստանի չեմպիոն: Մանուչարյանը 2019 թվականին հունիս ամսին Երևանի «Ալաշկերտ»-ից, կրկին վերադարձավ «Փյունիկ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031