Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդը» և ՊՍԺ-ն հետաքրքրվում են Դիբալայով

«Մանչեսթեր Յունայթեդը» և ՊՍԺ-ն մտածում են Պաուլո Դիբալայի ձեռքբերման մասին:

Նախորդ մրցաշրջանը «Յուվենթուսում» լավագույններից մեկը չէր արգենտինացու համար, այնպես որ, Թուրինում նրա կարիերայի շարունակությունը կասկածի տակ է: Փարիզեցիների նախագահ Լեոնարդոն հայտնել է Դիբալայի նկատմամբ հետաքրքրության մասին, բայց հստակություն կլինի Նեյմարի հեռացման դեպքում:

«Մանչեսթեր Յունայթեդն» էլ որոշում է Պոլ Պոգբայի և Ռոմելու Լուկակուի ապագան, ինչից հետո կանցնի արգենտինացու տրանսֆերին: Ինչպես հաղորդում է Calciomercato-ն, ավելի վաղ «Յուվենթուսի» հարձակվողից հրաժարվել են «Տոտենհեմը» և «Մանչեսթեր Սիթին»:

«Յուվենթուսն» իր ֆուտբոլիստի համար պահանջում է 80 մլն եվրո:

2018/19 մրցաշրջանում Դիբալան դարձել է 5 գոլի և 6 ասիստի հեղինակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031