Բաժիններ՝

38-ամյա Արմենի մոտ անսպասելի հայտնաբերվել է ուղեղի անևրիզմ. շտապ 4000 դոլար է անհրաժեշտ

Երեք երեխաների հայր, 38-ամյա Արմեն Տիգրանյանի վիրահատության համար շտապ 8 միլիոն դրամ է անհրաժեշտ: Նրա մոտ անսպասելի հայտնաբերվել է ուղեղի անևրիզմ (անոթալայնանք), որն ամեն րոպե կարող է հանգեցնել մահվան, և առանց վիրահատական միջամտության՝ չունի այլ բուժում։

Բավարար գումար չլինելու պատճառով տեղի հիվանդանոցները հրաժարվել են վիրահատություն կատարել, Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ հնարավոր կլիներ օգնել, եթե սոցիալական որևէ խմբում ընդգրկված լինեին:

Ուստի, ընտանիքը որոշել է մեկնել Գերմանիա: Անհրաժեշտ 11.500 դոլարից պակասում է 4000-ը:

«Սա շատ լուրջ հիվանդություն է, մահացության վտանգը բարձր է: Իր վիճակն էլ օր օրի վատանում է, չգիտեմ, թե ինչ անեմ, ում դիմեմ: Ես էլ ժամանակ չունեմ: Եթե հնարավոր է՝ օգնեք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արմենի կինը՝ Նարինե Աբրահամյանը:

Օգնություն կարող եք ցուցաբերել ստորև ներկայացված հաշվեհամարների միջոցով:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս