Բաժիններ՝

Սևան-Մարտունի-Գետափ միջպետական ճանապարհի որոշ հատվածներ նորոգվում են

Մեկնարկել են Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի որոշ հատվածների միջին նորոգման աշխատանքները: «Ճանապարհ» ՍՊ ընկերությունը միջին նորոգման աշխատանքների շրջանակներում իրականացնում է ճանապարհի ֆրեզավորում, հարթեցում, և ասֆալտբետոնե ծածկի տեղադրում:

Ճանապարհահատվածներից մեկի աշխատանքն իրականացնում է «ԱՎԱ 2000» ՍՊ ընկերությունը: Տվյալ ճանապարհահատվածում իրականացվելու է ճանապարհի ֆրեզավորման, փոսային նորոգման, հարթեցման և մանրաշերտ ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներ:

Անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով նշված նորոգվող ճանապարհահատվածները կահավորվել են համապատասխան ճանապարհային նշաններով: Պատճառվող անհարմարության համար հայցում ենք վարորդների ներողամտությունը և հորդորում ենք պահպանել երթևեկության կանոնները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս