Հուլիսի 28-ին, ժամը 20.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է ստացվել, որ «ձախ աչքի ակնագնդիկի այրվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել մի քաղաքացուհի և հայտնել, թե սրճարանում շշով հեղուկ են լցրել դեմքին:
Օրերս ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել վերջին շրջանում մեծ քննարկումների արժանացած Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ մտահոգությունների վերաբերյալ:
ԴԱՀԿ նախկին պետ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի արտահանձնումը տեղի չի ունենա։ Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով, այս մասին տեղյակ է պահվել նաեւ ՀՀ իշխանություններին, ովքեր ռուսական կողմի պատասխանը չեն հրապարակում։
Հուլիսի 27-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 18.00-ին, Այվազովսկու փողոցի նորակառույց շենքում աշխատանքներ կատարելու ժամանակ, վերելակի պարանը կտրվել է, և սրահում գտնվող 1960 թ. ծնված Արայիկ Մարտիրոսյանը և 1974 թ. ծնված Էդմոնդ Թադևոսյանը «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել են հիվանդանոց:
Ես հայտարարում եմ, որ չեմ մասնակցելու թանգարանի տնօրենի համար հայտարարված մրցույթին։ Հանրությունը լավատեղյակ է, թե ինչպես է փոփոխվել թանգարանը՝ իմ տնօրինության ժամանակահատվածում, և ծանոթ է իմ գործունեությանը և կարողություններին։ Ովքեր տեղյակ չեն ու ցանկանում են տեղեկանալ, ապա «Վաղվա քաղաքը» ցուցահանդեսը դեռևս ընթանում է։
Վրաստանի ներքին գործերի նախարարության աշխատակիցները Ախալցխա քաղաքում ձերբակալել են Ինտերպոլի կողմից որոնման մեջ գտնվող Ադրբեջանի քաղաքացու:
«Այդ հարցի վերաբերյալ քրեական գործը դեռևս շարունակվում է: Առաջին հերթին զորամասի հրամանատարության կողմից լուրջ թերացում կար, ինչի արդյունքում եղան համապատասխան «վիրահատական» միջամտություններ»,- նշեց Սարգսյանը և հավելեց, որ դեպքի մասնակից զինծառայողները զորամասից տեղափոխվել են այլ ստորաբաժանումներ:
Հուլիսի 31-ին «Սանիթեք» ընկերության ղեկավարները մամուլի ասուլիս են նախատեսում, որը տեղի կունենա Թբիլիսիում: Այս մասին տեղեկացնում է armradio.am-ը:
Հուլիսի 29-ին, ժամը 14:48-ին տեղեկություն է հաղորդվել, որ հուլիսի 28-ին, ժամը 15:38-ին ՌԴ Օմսկի տարածաշրջանի Բերդյուժե-Իշիմ ավտոճանապարհի 525 կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են ավտոմեքենաներ:
«Ադրբեջանի զինված ուժերը հուլիսի 27-ին և 28-ին ՀՀ պետական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում դիպուկահարների ներգրավմամբ իրականացրել են սադրիչ գործողություններ, որոնց հետևանքով սպանվել է ՀՀ Զինված ուժերի զինծառայող Արման Բուլղադարյանը և վիրավորվել է ևս երկու զինծառայող:
Ըստ նրա՝ զոհերի հարազատներին սկզբում ստիպում էին հայտարարել, թե Քոչարյանը «մարդասպան է և պետք է նստի», իսկ հետո, երբ պարզվեց, որ «երկրորդ նախագահն արյան հետ որևէ կապ չունի», նրանց ստիպեցին, որ հայտարարեն, թե ինչ-որ մեկը մեղավոր է և պետք է պատասխան տա։ Այս ամենը, նրա կարծիքով՝ դուրս է բոլոր բարոյական օրենքներից։
«Վերջին օրերին լարվածություն է նկատվում հայաստանյան սահմաններում և, ցավոք, ունենք զոհ և վիրավոր, սակայն հակառակորդի գործողություններին մեր զինված ուժերը համարժեք պատասխան են տվել»,- նշեց Բալայանը և հավելեց, որ մանրամասներին չի կարող անդրադառնալ, քանի որ քրեական գործ է հարուցվել:
ՀՀ զինված ուժերի պայմանագրային զինծառայող կրտսեր սերժանտ Վլադիմիր Հայկազի Օսիպյանի կյանքին վտանգ չի սպառնում:
Առաջիկա 5 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Հուլիսի 27-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Սաղմոսավանք գյուղում «Մերսեդես Ջի 500» մակնիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին. 32-ամյա ուղևոր Հայկ Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ժամը 16.55-ին մահացել է:
«Ինքս որևէ տեղեկություն չունեմ, չգիտեմ, թե պայմանական ինչ մեղադրանք է առաջադրվել դատավորին, և լիազորությունների կասեցումն ինչ գործի շրջանակներում է եղել։ Այդ պատճառով էլ որևէ գնահատական չեմ կարող տալ։ Բացի այդ, ի պաշտոնե իրավունք չունեմ ԲԴԽ-ի որոշումներին գնահատականներ տալ»:
Վանում տուրիզմի զարգացումը խթանելու նպատակով ջրասույզների (դայվինգ) դպրոցներ են բացվել։ Այս իրադարձությունը հետաքրքրել է նաև հայ սուզորդներին, և օրերս Հայաստանից 10 հոգանոց մի խումբ է մեկնել Աղթամար կղզի։
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» (Ստամբուլյան) կոնվենցիայի շուրջ ստեղծված արհեստական աղմուկի վերաբերյալ մի շարք պարզաբանումներ է ներկայացրել: Ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում Ռուստամ Բադասյանը նշեց, որ միտում է տեսնում իշխանության նկատմամբ բացասական ազդեցություն ձևավորելու:
Հուլիսի 29-ին, ժամը 04:00-ին «911» ծառայությունն ահազանգ է ստացել, որ Թումանյան կայարանի մոտակայքում այրվում է բեռնատար գնացքի շարժակազմ՝ բաղկացած վառելիքով բեռնված գլանատակառներից:
Կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ՝ խթանելու եւ պաշտպանելու համար յուրաքանչյուրի, հատկապես՝ կանանց իրավունքը՝ ապրելու առանց բռնության՝ ինչպես հանրային, այնպես էլ անձնական ոլորտներում։
ՌԴ-ի հետ ուղղակի ավիահաղորդակցության արգելքը Վրաստանի Georgian Airways ավիաընկերությանը հասցրել է շուրջ 25 միլիոն դոլարի վնաս:
ՀՀ արդարադատության նախարարությունը հայտարարություն է տարածել «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» ԵԽ կոնվենցիայի վավերացման գործընթացի և որոշ հարցերի վերաբերյալ:
Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հուլիսի 26-ին ՀՀ գլխավոր դատախազության միջնորդության հիման վրա բարձրագույն դատական խորհուրդը կասեցրել է Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները։
ԱՄՆ-ի գլխավորած հակաահաբեկչական կոալիցիայի օդուժը հարված է հասցրել Սիրիայի Դեյր Զորի նահանգի Էզ Զեր բնակավայրին:
««Մարտի 1»-ը բացահայտված չէ, ցանկանում եմ հռետորական հարց ուղղել, ո՞ւր են «Մարտի 1»-ի մեղավորները, ո՞ւր են մարդասպանները»,- շեշտեց Վ. Սողոմոնյանը։
2018թ. թվականի հուլիսից սկսված՝ բազմաթիվ օպերատիվ տեղեկություններ, քաղաքացիներից, դասախոսներից հաղորդումներ են ստացվել Գյումրի քաղաքի Միքայել Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտում (Շիրակի պետական համալսրան) նախկինում ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձանց կողմից, առանձին դեպքերում այլ աշխատակիցների հանցակցությամբ, 2011-2018թթ. ներառյալ տարատեսակ սխեմաներով թույլ տրված կոռուպցիոն չարաշահումների վերաբերյալ, որոնց հետևանքով նշված ԲՈՒՀ-ի և պետության շահերին հասցվել է էական վնաս:
Ժամկետային զինծառայող Վ.Գալոյանի մահվան դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ դիրքի ավագին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու համար, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Ռումինիայի Թուլչա քաղաքում հուլիսի 21-27-ը տեղի է ունեցել Միջէթնիկ շաբաթ փառատոնը: Այս տարի ևս այլ համայնքների ու փոքրամասնությունների կողքին իրենց մասնակցությունը բերեցին նաև Ռումինիայի հայ համայնքի ներկայացուցիչները:
Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը ճշտում է Հայաստանից դեպի Օմսկ ուղևորվող միկրոավտոբուսի մասնակցությամբ Տյումենի մարզում տեղի ունեցած վթարի շուրջ տեղեկատվությունը:
Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները, Պաշտպանի հանձնարարությամբ, չհայտարարված այց են իրականացրել «Արմավիր» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներ: առանձնազրույցներ են ունեցել Իջևանում տեղի ունեցած դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով կալանավորված 10-ը անձանց հետ: