ՌԴ Օմսկի տարածաշրջանի Բերդյուժե-Իշիմ ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել. կան վիրավորներ
Հուլիսի 29-ին, ժամը 14:48-ին տեղեկություն է հաղորդվել, որ հուլիսի 28-ին, ժամը 15:38-ին ՌԴ Օմսկի տարածաշրջանի Բերդյուժե-Իշիմ ավտոճանապարհի 525 կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են ավտոմեքենաներ:
Պարզվել է, որ բախվել են «Reno Logan» (վարորդ՝ Ս.Ի.Գ., ծնված 1972 թ.) և «Toyota» (վարորդ՝ Ս.Մ.Մ., ծնված 1972 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Reno Logan» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է, իսկ 6 տուժած, որից 3-ը՝ ՀՀ քաղաքացիներ են, տեղափոխվել են Տյումենի շրջանի Իշիմ քաղաքի շրջանային հիվանդանոց:
«Reno Logan» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ Օ.Ա.Վ.-ը (ծնված 1978 թ.), Կ.Տ.Մ-ը (ծնված 1985 թ.), Կ.Ե.Ի.-ը (ծնված 2004 թ.) և Toyota մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ Ս.Մ.Մ-ը (ծնված 1988 թ.) և ուղևորներ՝ Մ.Ն.Վ. (ծնված 1998 թ.) և Մ.Ռ.Մ-ը (ծնված 1976 թ.) ստացել են ծանր և միջին մարմնական վնասվածքներ: