Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը հուլիսի 26-ին և 29-ին մասնակցել է Վանաձորում և Մարտունիում կազմակերպված Հակակոռուպցիոն ռազմավարության և միջոցառումների ծրագրի նախագծի քննարկմանը:
ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը շարունակում է թիմից առանձին պատրաստվել մրցաշրջանին:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, Մեղրիի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, հուլիսի 28-ին, ժամը 04.55-ին, «Մեղրի» սահմանային անցակետի հարակից տարածքից ոստիկանության Մեղրիի բաժին բերման է ենթարկվել ԻԻՀ քաղաքացի 37-ամյա Մուհամմադ Գ.-ն:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ բանկոմատից շուրջ 18մլն. դրամ գողանալու դեպքի առթիվ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը hուլիսի 29-ին, ժամը 16:40-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Գր. Հասրաթյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Թուրքիայի Սիվաս նահանգի Գյուրուն բնակավայրում (պատմ.՝ Սեբաստիա, Կյուրինի գավառակ) գտնվող հայկական եկեղեցին վերանորոգումից հետո գործելու է որպես թանգարան։
Վրաստանի հետ ավիահաղորդակցության ժամանակավոր չեղարկման մասին ՌԴ որոշման պատճառով վրացական Georgian Airways ավիաընկերությունը զգալի վնասներ է կրում:
Հուլիսի 29-ին, ժամը 15:35-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կիևյան փողոցի և Բաղրամյան պողոտայի խաչմերուկում ավտոմեքենայից առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է օգնություն:
«Հայ-վրացական հարաբերությունների դրական դինամիկան պահպանվում է, բայց կան ոլորտներ, որոնցում պետք է ճեղքում իրականացնել»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց վրացի վերլուծաբան Իրակլի Մենագարիշվիլին՝ անդրադառնալով ՀՀ ԱԳ նախարարի այցին Վրաստան։
«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խոսել է Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Լիվերպուլից» կրած պարտության մասին (0:2):
ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Վանաձոր քաղաքի՝ 55-ամյա բնակչի դանակահարության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Հուլիսի 25-ին ՀՀ վիճակագրական պետական կոմիտեն հրապարակել է ՀՀ սոցիալ-տնտեսական ամփոփ տվյալները 2019 թվականի հունվար-հունիս ամիսների համար: Շատ կարևոր է վերլուծել և գնահատել այն հիմնական գործոնները, որոնք էական ազդեցություն են ունեցել ցուցանիշների դինամիկայի վրա:
Ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ հայերս աչքի ենք ընկնում հոգեկերտվածքի ևս մի յուրահատուկ ֆենոմենով․ մենք ունենք ազգային արհեստական բարդություններ ստեղծելու սինդրոմ, երբ ստեղծում ենք «ներքին թշնամիներ», ապա փորձում դրանց ոչնչացնել։
Մադրիդի «Ռեալը» նորից կարող է դուրս գալ տրանսֆերային շուկա:
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է ակումբի նախապատրաստական մարզումների և հանդիպումների մասին:
Ավստրալիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 29-ին Սիդնեյում հանդիպել է Ավստրալիայի Հայ առաքելական, Հայ կաթողիկե և Հայ ավետարանական եկեղեցիների առաջնորդների, ինչպես նաև Ավետարանչական ընկերակցության Ավստրալիայի մասնաճյուղի ատենապետի հետ, որը տեղի է ունեցել Հայ առաքելական եկեղեցու Ավստրալիայի և Նոր Զելանդիայի թեմի առաջնորդարանում։
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հուլիսի 29-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին:
ԱԺ աշնանային նստաշրջանում հետաքրքիր զարգացումներ են սպասվում խորհրդարանում՝ երեք կարևորագույն գործընթացներ, որոնք կընթանան զուգահեռաբար, ու դեռ հայտնի չէ, թե ինչով կավարտվեն: Դատաիրավական համակարգի փոփոխություներ, անցումային արդարադատություն…
ՀՀ դատական իշխանությունը և իրավական համակարգը անկախացումից ի վեր անցել են բարեփոխումների մի քանի փուլեր՝ հետևողականորեն արձագանքելով տարբեր ժամանակահատվածներում դատական և իրավական համակարգերի առջև ծառացած խնդիրներին ու մարտահրավերներին:
Բրազիլացի հարձակվող Նեյմարը չի մասնակցի Ֆրանսիայի սուպերգավաթի խաղարկությանը:
Մայրաքաղաքում գործող առևտրի օբյեկտներում պիտանիության ժամկետն անցած ապրանքների վաճառքի դեպքերը հայտնաբերելու, կանխարգելելու և արգելելու, ինչպես նաև բնակիչներին սննդային թունավորումներից զերծ պահելու նպատակով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչությունը շարունակում է ստուգայցեր իրականացնել:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է երկու անձի դանակահարության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 28-ամյա երիտասարդին:
Հուլիսի 29-ին դժբախտ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։05-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության 4-րդ ենթակայանի բժիշկների հերթապահ խումբը ոստիկանության Էրեբունու բաժնին հայտնել է, որ կանչով մեկնել են Էրեբունի վարչական շրջանում ժողովրդին հայտնի «Աղի լիճ», որտեղ հայտնաբերվել է ջրահեղձ եղած տղամարդու դի։
«Նայեք՝ ի՞նչ է կատարվում. ամենը գնացել է սնանկացման, ասում եմ՝ պարոն քննիչ, երբ որ ես գնացել եմ, այնտեղ հազարավոր գլուխ թռչուն է եղել, բա որ ակտ եք գրել, դրանք ո՞ւր են, պատասխանում է, թե՝ սնանկի կառավարիչն ինձ փաստաթղթեր չի տվել…»:
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ հուլիսի 29-ին անցկացվել է «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով 2019»-ի (WCIT 2019) կազմակերպչական աշխատանքների իրականացման նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի նիստը:
Մեծ Բրիտանիան պատրաստվում է առանց գործարքի Եվրամիությունից (ԵՄ) դուրս գալուն, ինչը նախատեսում է վերադարձ Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) առեւտրական նորմաներին:
ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 26-ին այցելել է Ավստրիա՝ քննարկելու ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության (ՄԱԱԵ) մեկնարկի հեռանկարները։
«Որևէ դիվիդենտ Ադրբեջանն այս քայլերով չի կարող շահել: Ընդհակառակը, ուղղակի իր ներքին լարված իրավիճակը, այնտեղ ծավալվող քննարկումներն իրեն հարկադրում են շարունակ պատրվակ փնտրել»:
Հուլիսի 29-ին, ժամը 18:46-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Մարքսի փողոցի վերջնամասում քաղաքացին բարձրացել է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ին պատկանող աշտարակի վրա և փորձում է ինքնասպանություն գործել` նետվելով աշտարակից: