Georgian Airways ավիաընկերությունը հայտնել է ՌԴ թռիչքների արգելքի պատճառով վնասի գումարը
ՌԴ-ի հետ ուղղակի ավիահաղորդակցության արգելքը Վրաստանի Georgian Airways ավիաընկերությանը հասցրել է շուրջ 25 միլիոն դոլարի վնաս: Այդ մասին ասած է ավիափոխադրողի՝ հուլիսի 29-ին տարածված հայտարարության մեջ։
«Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ ուղիղ ավիահաղորդակցության դադարեցումն էական վնաս է հասցրել Georgian Airways ավիաընկերությանը եւ բարդ ֆինանսական դրության մեջ է դրել նրան: Ավիաընկերությունն ստիպված է եղել վերադարձնել արդեն իրացված տոմսերի շուրջ 80 տոկոսը: Բացի դրանից կտրուկ կրճատվել է տոմսեր գնել ցանկացողների թիվը, ինչի պատճառով ավիաընկերությունն ընդհանուր առմամբ մոտավորապես 25 միլիոն դոլարի վնաս է կրել»,- ասած է հայտարարության մեջ:
Georgian Airways-ի ղեկավարությունն իր հայտարարության մեջ նաեւ անդրադարձել է երկրի կառավարության՝ վերջերս կայացրած որոշմանը ՌԴ-ից Երեւանի տարածքով Վրաստան տարանցիկ ավիափոխադրումները խթանելու եւ 600 հազար եվրո տրամադրելու մասին: Հենց Georgian Airways ավիաընկերությունն է այսօր ուղիղ ավիահաղորդակցության բացակայությանդ դեպքում տարանցիկ չվերթներ իրականացնում Վրաստանից Ռուսաստան Երեւանի տարածքով:
Հուլիսի 8-ից ուժի մեջ է մտել ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագիրը Վրաստան քաղաքացիների օդային (այդ թվում առեւտրային) փոխադրումներ իրականացնելու Ռուսաստանի ավիաընկերությունների ժամանակավոր արգելքի մասին: Նաեւ ուժի մեջ է մտել Ռուսաստանի տրանսպորտի նախարարության որոշումը ՌԴ-ի տարածք Վրաստանի ավիաընկերությունների թռիչքների դադարեցման մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: