«Գլխավոր դատախազին, նրա պաշտոնակատարին, ԲԴԽ ղեկավարին ու վերաբերելի անդամներին մի մաղթանք ունեմ՝ երբ լինեք մեղադրյալի աթոռին, ձեզ դատողը՝ ձեր նման լինի». Արփինե Հովհաննիսյան

Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հուլիսի 26-ին ՀՀ գլխավոր դատախազության միջնորդության հիման վրա բարձրագույն դատական խորհուրդը կասեցրել է Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները։

Այս լուրն արդեն գրեթե զարմանք չի առաջացնում, սակայն վերահաստատում է մի շարք իրողություններ.

• Գլխավոր դատախազությունը շարունակում է սահմանել արդեն անհավանական նշաձողեր, թե ինչպես գործել Սահմանադրությամբ վերապահված լիազորություններին տրամագծորեն հակառակ։ Իհարկե, մարդկային ու մասնագիտական արժանապատվության մասին չեմ էլ խոսում. մի բան, որ չկա ինչից խոսես։

• Պարզ է դառնում, թե ինչու էին նոր իշխանություններ ցանկանում տեսնել ԲԴԽ սեփական կազմը։ ԲԴԽ նոր կազմի ձեւավորման տարբեր դրվագները արդեն իսկ չարագուժում էին, որ այն դառնալու է իշխանության բութ գործիքը, որի հիմնական գործառույթն է լինելու իշխանություններին հաճոյանալը, ոչ թե դատավորների անկախությունը երաշխավորելը։ Արդյունքը շատ սպասեցնել չտվեց։

Հ.Գ. Դավիթ Գրիգորյանի գործը պետք է լինի ցցուն օրինակ բոլոր դատավորների համար, որ իշխանությունների պատկերացումներին չհամապատասխանող իրենց ցանկացած որոշման համար իրենք կարող են հայտնվել նույն իրավիճակում։ Սա նրանց նպատակն է, որ դուք վախենաք, ընկրկեք։

Դիմում եմ արժանապատվություն ունեցող բոլոր դատավորներին (այդպիսիք կան ու քիչ չեն) համախմբվեք, մի վախեցեք, կանգնեք ձեր գործընկերոջ կողքին՝ անկախ նրանից, թե անձամբ իրեն ինչպես եք վերաբերվում, ցույց տվեք, որ այնպիսին չեք, ինչպես ձեզ բնութագրում է Փաշինյանը։ Վստահ եմ, որ չեք ցանկանա, որ ոչ հեռավոր ապագայում ձեզ հետ հենց այսպես վարվեն ինչպես այս, այնպես էլ հաջորդ իշխանությունը։

Դե իսկ գլխավոր դատախազին, նրա պաշտոնակատարին, ԲԴԽ ղեկավարին ու վերաբերելի անդամներին մի մաղթանք ունեմ՝ երբ լինեք մեղադրյալի աթոռին, ձեզ դատողը՝ ձեր նման լինի։

Ես եւս հայտնել եմ իմ պատրաստակամությունը որպես փաստաբան ստանձնել Դավիթ Գրիգորյանի պաշտպանությունը»։

https://www.facebook.com/arpine.hovhannisyan.14/posts/3389545831071264

Տեսանյութեր

Լրահոս

Պակիստանը Հնդկաստանի հետ բանակցությունների անցկացման դեպքում պատրաստ է քննարկել երեք հիմնական հարց, դրանց թվում՝ Քաշմիրը, սահմանային ահաբեկչությունը և Ինդոս գետի ջրերի համատեղ օգտագործումը Geo News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը։ «Հնդկաստանի հետ մեր հարաբերություններում երեք հիմնական խնդիր ունենք՝ Քաշմիր, ահաբեկչություն և ջուր։ Դրանք գոյություն ունեն վերջին 76 տարիների ընթացքում։ Պակիստանն ահաբեկչության ամենամեծ զոհն է, և այս խնդիրը պետք է լուծվի, ինչպես նաև Քաշմիրի խնդիրը, որի շուրջ Պակիստանն ու Հնդկաստանը երեք անգամ պատերազմել են միմյանց դեմ,-հայտարարել է նախարարը։ -Այս տարածքի հարցը պետք է ներառվի պակիստանա-հնդկական բանակցությունների օրակարգում»։ ԸստԱսիֆի՝ Հնդկաստանի հետ Ինդոս գետի ջրերի օգտագործման վերաբերյալ վեճը կարգավորվել է 1960 թվականին պայմանագրով, որի գործողությունը Նյու Դելիի միակողմանի որոշմամբ չի կարող կասեցվել։ «Հնդկաստանի հետ մայիսի 10-ին կնքված հրադադարի համաձայնագիրը մեզ համար դիվանագիտական ​​հաղթանակ էր, որը ձեռք բերվեց Պակիստանի կողմից այդ երկրի հետ հակամարտության մեջ զսպվածության և ռազմական հզորության ցուցադրման արդյունքում»,- հավելել է Պակիստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը։