Բաժիններ՝

Մեղրու զորամասում տեղի ունեցած դեպքերն արդյունավետ կառավարման սկզբունքի խախտում էին

Մեղրիում  տեղակայված  զորամասերից մեկի զինծառայողների զորամասն ինքնակամ լքելն արդյունավետ կառավարման սկզբունքի խախտում էր: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց  ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեկրթության կենտրոնի պետ Ալիկ Սարգսյանը:

«Այդ հարցի վերաբերյալ քրեական գործը դեռևս շարունակվում է: Առաջին հերթին զորամասի հրամանատարության կողմից լուրջ թերացում կար, ինչի արդյունքում եղան համապատասխան «վիրահատական» միջամտություններ»,- նշեց Սարգսյանը և հավելեց, որ դեպքի մասնակից զինծառայողները զորամասից տեղափոխվել են այլ ստորաբաժանումներ:

Նրա խոսքով՝ այդ ամենից հետևություններ արվել են, հետևությունների հիման վրա առաջարկներ են ներկայացվել:

Ալիկ Սարգսյանը դեպքերը որակեց որպես արդյունավետ կառավարման սկզբունքի խախտում, հատկապես զինվորական կանոնադրությունների շրջանակում:

«Համագործակցության շրջանակում մենք վերջերս գտնվում էինք Պաշտպանության բանակում: Այնտեղ տարբեր զորամասերի հրամանատարներից ճշտեցի այն անձանց վերաբերյալ ինֆորմացիա, ովքեր հիմա ծառայությունը շարունակում են ՊԲ զորամասերում, ասացին, որ շատ լավ են կազմակերպում ծառայությունը: Հատկապես, հետաքրքրվել եմ այդ դեպքերի, այսպես կոչված, կազմակերպչի ծառայությունով, և ասացին, որ շատ հանգիստ ծառայում է՝ առանց որևէ խնդրի և հակաօրինական գործունեության»,- ասաց Սարգսյանը:

Մեղրիում տեղակայված զորամասերից մեկի զինծառայողներն ինքնակամ լքել էին զորամասը՝ բողոքելով իրենց ծառայակիցներից մեկին այլ զորամաս տեղափոխելու որոշման դեմ։  

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031