«Ոչ, դա չի համապատասխանում իրականությանը». Արման Եղոյանը՝ 40 տարով իշխանության գալու հայտարարության մասին
«Ոչ, դա չի համապատասխանում իրականությանը: Նման պնդում անել որևէ մեկը չի կարող, նույնիսկ բռնապետական իշխանությունը չի կարող նման պնդում անել, ուր մնաց՝ ժողովրդավարական»,- այսօր ԱԺ-ում ասուլիսի ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության անդամ, Եվրոինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը՝ հերքելով լուրերը, թե ինքն Աղվերանում հայտարարել է, որ իրենք իշխանության են եկել առնվազն 40 տարով:
Ըստ նրա՝ Հայաստանն ուներ իշխանություն, որ նման պնդում էր անում, բայց բոլորը տեսան, թե ինչ եղավ: Թե ի՞նչ ժամկետով են իրենք եկել իշխանության, Ա.Եղոյանը պատասխանեց. «Այս ընտրություններով 5 տարվա մանդատ ենք ստացել, կես տարին անցել է, մնաց 4.5 տարի, հետո կերևա»: