Բաժիններ՝

Ուկրաինական NewsOne հեռուստաալիքը ԶԼՄ-ների վրա ճնշում գործադրելու պատճառով դիմել է միջազգային կազմակերպություններին

Ուկրաինական NewsOne հեռուստաալիքի աշխատակիցներն Ուկրաինայի կառավարության կողմից ԶԼՄ-ների վրա ճնշում գործադրելու և սպառնալիքների պատճառով դիմել են միջազգային կազմակերպություններին: Այս մասին գրված է հեռուստաալիքի պաշտոնական կայքում:

«Պետական իշխանությունների ներկայացուցիչների, ինչպես նաև մի շարք քաղաքական ուժերի կողմից հրապարակային մեղադրանքները չեն դադարում: Այս ամենն ուղղակիորեն ճնշում է լրագրողներին և հեռուստաալիքի ամբողջ ստեղծագործական թիմին»,- գրված է հայտարարությունում:

Հայտարարությունում նշվում է, որ NewsOne հեռուստաընկերության լրագրողների ծեծի առնչությամբ ոչ մի քրեական գործ ավարտին չի հասցվել, ոչ ոք չի պատժվել կատարված հանցագործությունների համար: Իրենց անպատժելիությունը, որն առաջացել է իրավապահների կողմից «պաշտպանվածության» հետևանքով, նրանց առավել ագրեսիվ է դարձրել անկախ լրատվամիջոցների և լրագրողների նկատմամբ:

Հեռուստաալիքը պահանջում է դադարեցնել ճնշումներն ու զրպարտությունն իշխանությունների կողմից, ինչպես նաև կոչ է անում պահպանել երկրի օրենքները:

Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին նախատեսվում էր «Россия 1» և NewsOne հեռուստաալիքների ստուդիաների միջև «Հարկավոր է խոսել» վերնագրով հեռուստակամուրջ իրականացնել, որը պետք է անցկացվեր առանց քաղաքական գործիչների մասնակցության և երկխոսություն դառնար ռուս և ուկրաինացի ժողովուրդների միջև:

Այս նախաձեռնությունը վրդովմունք էր առաջացրել Ուկրաինայի ռադայում, Լրագրողների միությունում, ինչպես նաև երկրի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի և ներկայիս նախագահ Վլադիմիր Զելենսկիի կուսակցություններում, մինչդեռ Կրեմլն աջակցել էր նախաձեռնությանը:

Հեռուստաընկերությունը նշել էր, որ լրագրողների ու նրանց մտերիմների հասցեին ֆիզիկական բռնությունների սպառնալիքներ են հնչել, որոնք «Ուկրաինան վերադարձնում են լրագրողական ազատութան նկատմամբ ճնշումների» ժամանակներին: NewsOne-ը հայտարարել էր ռուսական «Россия 1» հեռուստաալիքի հետ հեռուստակամուրջը չեղարկելու մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս