ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը անդրադարձել է 5-րդ ալիքին տված հարցազրույցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պնդումներին:
Այսօր մեկնարկել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը, որին ներկա է նաև Մանվել Գրիգորյանը, ով շնչում է թթվածնային սարքի օգնությամբ:
Ռուսաստանի պատվիրակությունը Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) հետագա աշխատանքի վերաբերյալ որոշում կընդունի հունիսի 26-ին օրվա երկրորդ կեսին լիազորությունների մասին հարցի քննարկումից հետո:
Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։
Քամին՝ հարավ-արևմտյան 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ:
Իրենց քայլերով իրենք արեցին ամեն ինչ իմ քաղաքականություն վերադառնալու համար: Եթե իշխանությունը մեկ հարցազրույցի համար այդպիսի քայլերի է դիմում, ապա վիճակը Հայաստանում շատ ավելի տխուր է, քան կարելի է ենթադրել:
Նախորդ շաբաթ 168.am-ը «Ոստիկանությունը համառորեն թաքցնում է Ջերմուկում հերթական ծեծկռտուքի կարևոր հանգամանքները» հոդվածում հայտնել էր, որ Ամուլսարի ճանապարհները փակած խմբի ներսում վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել, և Ջերմուկից մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ծեծկռտուքի հետևանքով կան լուրջ տուժածներ:
Հաշվեքննիչ պալատի (ՀՊ) նախագահ Լևոն Յոլյանը վստահեցնում է՝ իր ղեկավարած կառույցում ամենացածր պարգևատրվողն ինքն է:
եդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար, քաղաքագետ Աղասի Ենոքյանի կարծիքով՝ Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի հայտարարությունն այն մասին, որ ինքը ստանձնում է ՍԴ նախագահի լիազորությունները, հնչեց այն պատճառով, քանի որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը և իր քաղաքական թիմը փորձում են վերահսկողություն սահմանել դատական իշխանության բոլոր մակարդակների նկատմամբ։
Հունիսի 24-ին, ժամը 17.45-ին, ոստիկանություն է զանգահարել մի տղամարդ և հայտնել, որ բանկի մասնաճյուղում մի կին 2 հատ կասկածելի 50 եվրո է բերել:
Իրանի բարձրագույն ղեկավարության դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները նշանակում են, որ իրադրությունը զարգանում է շատ վատ սցենարով:
Վրաստանի ղեկավարությունը պետք է ներողություն խնդրի այն իրադարձությունների համար, որոնք տեղի ունեցան վրացական խորհրդարանում Ուղղափառության միջազգային վեհաժողովի (ՈւՄՎ) գլխավոր ասամբլեայի նստաշրջանում, եւ եզրակացություններ անել ստեղծված իրադրությունից:
Ճապոնիայի խորհրդարանի ստորին պալատը հունիսի 25-ին մերժել է հինգ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացրած բանաձեւի նախագիծը երկրի վարչապետ Սինձո Աբեի կառավարությանն անվստահություն հայտնելու մասին:
«Երբ քաղաքական իրավիճակ է փոխվում, մարդկանց աշխատանքից հանում են, քավոր-սանիկությունը վերանում է, հարաբերությունները վերանում են, դա ես սխալ եմ համարում»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը՝ ի պատասխան հարցի, թե արդյոք Սերժ Սարգսյանի հետ մտերի՞մ է:
ՌԴ-ի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը Սիրիայի շուրջը եռակողմ հանդիպման բացման արարողությանը, որին, նրա հետ մեկտեղ մասնակցում են ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի օգնական Ջոն Բոլթոնը եւ Իսրայելի Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Մեիր Բեն Շաբաթը, հայտարարել է Սիրիայի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության պահպանման անհրաժեշտության մասին:
Որոշ ժամանակ առաջ Թուրքիայի տարբեր զորամասերից երկրի հարավարևելյան Հաթայի նահանգ տեղափոխված տանկերը հունիսի 25-ին ռազմական բեռնափոխադրող մեքենաներով տարվել են դեպի թուրք-սիրիական սահման:
Երեկ ԵԽԽՎ 118 կողմ, 62 դեմ ձայնով Ռուսաստանը վերադարձավ ԵԽԽՎ։ Անգամ Չեչնիայի և Վրաստանի պատերազմների հարցն այս կառույցում այսքան երկար և այսքան դրամատիկ չէր քննարկվել։ Այս մասին երեկ ֆեյսբուքյան իր էջում գրել էր
Ուկրաինայի պատվիրակությունը լքել է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստերի դահլիճը:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ցյուրիխում անցկացվող գիտության ու արվեստի միջազգային STARMUS փառատոնի շրջանակում զրուցել է ամերիկացի հայտնի ֆիզիկոս-տեսաբան, Նոբելյան մրցանակի դափնեկիր Քիփ Թորնի հետ:
Երեկ «Ադեկվադ» հ/կ ղեկավար Արթուր Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր, որ իրեն հրավիրել են Քննչական կոմիտե ինչ-որ քրեական գործի շրջանակներում։
Արցախի Հանրապետության նախագահի նստավայրում հունիսի 25-ին տեղի է ունեցել 2018-2019 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադաների ՀՀ եզրափակիչ փուլում դիպլոմների արժանացած Արցախի աշակերտների պարգեւատրման հանդիսավոր արարողությունը:
ԵԽԽՎ-ում ընթացող քննարկումների ժամանակ Նաիրա Զոհրաբյանը այսօր բարձրացրել է չճանաչված պետությունների եւ մասնավորապես Արցախի ժողովրդի կրթական եւ առողջապահական իրավունքի իրացման խնդիրը։
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման նպատակով արդեն 5 տարի անընդմեջ իր ոչ ֆինանսական ծառայությունների շրջանակում իրականացնում է անվճար բիզնես դասընթացներ` Բանկի առաջնակարգ մասնագետների միջոցով հարյուրավոր ՓՄՁ ներկայացուցիչների զինելով բիզնեսի կառավարման և շուկայում մրցունակ դառնալու համար անհրաժեշտ նոր գիտելիքներով:
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին այն բանից հետո, երբ Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանել երկրի ղեկավարության զորահրամանատարների դեմ, Իրանի առողջապահության նախարարության աշխատակիցների ներկայությամբ խիստ արտահայտություններ է արել Սպիտակ տան հասցեին։
Այսօր պարզվեց, որ ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը վարման կարգով խոսք է խնդրել և հայտարարել, որ երեկ թյուրիմացություն է տեղի ունեցել, և ինքը սխալմամբ դեմ է քվեարկել ՌԴ պատվիրակության ձայնի վերականգնմանը, այնինչ ինքը կողմ է եղել։
ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ստրասբուրգում հայկական պատվիրակության անունից ողջունեցի վեհաժողով վերադարձած ռուսական պատվիրակությանը և վերջինիս ղեկավար Պյոտր Տոլստոյին։
«Գյումրիի հենց սրտում՝ Եվրոպայի հրապարակում է գտնվում Ֆրանցիսկոս պապի այցին նվիրված հիշատակի կոթող-հուշարձանը։ Այն բացվեց այցից մեկ տարի անց։ Կոթողի խորանը, որտեղ Հռոմի պապը 3 տարի առաջ այս օրը մատուցեց Սուրբ պատարագ, խաչքարը և այցի մասին պատմող լուսանկարները ապագայի սերունդների համար են, որ տեսնեն ու իմանան քաղաքի պատմության կարևոր իրադարձություններից մեկի մասին։
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Իմ քայլը»-ը խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանի ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկում է ընդլայնել հարկային գաղտնիք չհամարվող տեղեկությունների շրջանակը, հանել դպրոցների բուֆետներում ՀԴՄ կտրոն տպելու պարտադիր պահանջը:
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն հունիսի 25-ին, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի շփման գծում՝ Ակնայից դեպի հյուսիս-արևելք ընկած հատվածում։
Նախագահ Թրամփը մոտ ժամանակներս սպասում է նախագահի Պուտինի հետ հանդիպմանը G20-ի երկրների խորհրդաժողովում: