
Երուսաղեմի բանակցությունները հիմք կդնեն Օսակայում Պուտինի և Թրամփի հանդիպման համար. Բոլթոն

Երուսաղեմում ռուսական եւ ամերիկյան պատվիրակությունների միջեւ կոնսուլտացիաները թույլ կտան հիմք դնել Օսակայում G20-ի գագաթնաժողովում երկու երկրների նախագահների՝ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի հանդիպման համար: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնը՝ հանդես գալով Մերձավոր Արեւելքի իրադրության շուրջ «ՌԴ-ԱՄՆ-Իսրայել» ձեւաչափով բանակցությունների բացմանը:
«Նախագահ Թրամփը մոտ ժամանակներս սպասում է նախագահի Պուտինի հետ հանդիպմանը G20-ի երկրների խորհրդաժողովում: Երուսաղեմում մենք բանակցություններ ենք վարում, որոնք, հուսով եմ, կդնեն այդ գագաթնաժողովի հաջող անցկացման հիմքերը»,-ասել է նա:
Ավելի վաղ Վաշինգտոնում, այդ թվում եւ Թրամփն ինքը, քանիցս հայտարարել են, որ ՌԴ-ԱՄՆ գագաթնաժողովը կկայանա Օսակայում G20-ի միջոցառումների շրջանակում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: