Բաժիններ՝

«Մայրիկի օրագիրը» գիրքը կտա երիտասարդ զույգերին հուզող բազմաթիվ հարցերի պատասխաններ

Հոգեբան-խորհրդատու Մերի Սարիկյանցի  «Մայրիկի օրագիրը» գիրքը երիտասարդ զույգերին կօգնի երեխայի լույս աշխարհ գալուց հետո հաղթահարել զույգերի միջև առաջացած խնդիրները, բաժանել նոր պարտականությունները, դառնալ ընտանիք, բայց շարունակել մնալ կին և ամուսին, պահպանել, ծաղկեցնել սերը:

Հեղինակը գիրքը կներկայացնի մայիսի 25-ին Երևանի «Ibis» հյուրանոցում կայանալիք «Կրկին յոթերորդ երկնքում» խորագրով սեմինար-հանդիպմանը:
Սեմինարի բանախոսներն իրենց ոլորտում հայտնի, փորձ ունեցող, գիտակ և որակավորված մասնագետներ են:

Հավաստագրված մասնագետ, երեխայի քնի խորհրդատու Աստղիկ Նադիրյանը սեմինարին կխոսի այն մասին, թե ինչ մարտահրավերների են բախվում ծնողները երեխաների ծնվելուց հետո, ինչպես ճիշտ կազմակերպել երեխաների քունը մինչև դպրոցական տարիք, ինչ է քնի հիգիենան և ինչպես ընտանիքում ձևավորել առողջ քնի մշակույթ:

Անուշ Հարությունյանը, որը ՀՀ-ում հայտնի երիտասարդ փաստաբան է, կանդրադառնա աշխատավայրում և հղիության, ծննդաբերության արձակուրդի ընթացքում կանանց իրավունքներին:

Սեմինարից գոյացած հասույթի մի մասն ուղղվելու է «Focus on children now» բարեգործական հիմնադրամի ծրագրին, որով օգնություն է հատկացվելու Տավուշի մարզի Կոթի գյուղի մանկապարտեզին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս