
«Ռեալը» կարող է չեղարկել Բեյլի պայմանագիրը

Ինչպես հաղորդում է Marca-ն, Մադրիդի «Ռեալը» մտադիր է ամռանը ազատվել թիմի եզրային հարձակվող Գարեթ Բեյլից:
Ըստ աղբյուրի տվյալների՝ «սերուցքայինների» ղեկավարությունը դիտարկում է վալիացի ֆուտբոլիստի պայմանագրի չեղարկման տարբերակը, քանի որ ֆուտբոլիստի տարեկան 17 մլն եվրո աշխատավարձը բարդացնում է ապագա ակումբի որոնումը:
Հիշեցնենք, որ Գարեթ Բեյլը «Ռեալ» է տեղափոխվել «Տոտենհեմից» 2013 թվականին, 101 մլն եվրոյի դիմաց: Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2022 թվականը:
Ավելի վաղ թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մի շարք ֆուտբոլիստների հայտնել էր (https://168.am/2019/05/07/1118869.html), որ նրանք կարող են հեռանալ ակումբից:
Պատրաստեց Անի Գաբուզյանը