Վստահ եմ, որ ԱՀ-ում ավելի բարձր տնտեսական ցուցանիշներ կունենանք. ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ

ԱՀ նախագահ Բակո Սահակյանի մոտ կառավարության անդամների և ՀՀ Կենտրոնական բանկի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպումը նվիրված էր Արցախի տնտեսության մեջ բանկային համակարգի ներգրավվածությանը:

Վստահ եմ, որ ԱՀ-ում ավելի բարձր տնտեսական ցուցանիշներ կունենանք. ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ

Հանդիպումից հետո այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:

Նա մասնավորապես ասել է.

«Խորհրդակցությանը ներկա էին ավելի քան 10 բանկերի ղեկավարներ, որոնք արդեն ներգրավված են ԱՀ տնտեսության մեջ: Մենք քննարկել ենք Արցախի տնտեսությունում նոր գործիքների և նոր տեխնոլոգիաների կիրառման հնարավորությունների, ինչպես նաև բանկային ծառայություններն օգտվողներին ավելի հասանելի դարձնելու վերաբերյալ հարցեր: Անդրադարձել ենք նաև մի շարք նոր ծրագրերի, մասնավորապես, ԱՀ իշխանությունների կողմից ներկայացվելեն բնակարանաշինության նոր ծրագրերը: Այս հանդիպումը նոր ակտիվություն է հաղորդել ոլորտի պատասխանատուների մոտ: Վստահ եմ, որ ավելի բարձր տնտեսական ցուցանիշներ կունենանք տարվա վերջին, և մեր ներգրավվածությունն ավելի շատ կլինի ԱՀ տնտեսությունում»:

Տեսանյութեր

Լրահոս