Բաժիններ՝

«Տեսնեմ՝ կռիսը ուզում ա գա վրես, լավ ա՝ ավել կար, տվեցի գլխին՝ թռավ». Քանաքեռի 14 փողոցի բնակիչներն ահազանգում են

168.am-ի խմբագրություն էին զանգահարել Քանաքեռի 14 փողոցի բնակիչները: Նրանց փոխանցմամբ՝  մեկ շաբաթ է՝ չեն գալիս և աղբը տանում:

«Մեկ շաբաթ է՝ զիբիլը տեղից չի շարժվում, հասել է արդեն փողոց:  4 բնակելի շենք կա, հարևանությամբ գտնվող սեփական տներերից էլ են աղբը բերում-լցնում այստեղ: Առաջ չորս աղբարկղ էր, երկուսը տարել են, քամի էլ որ անում է՝ լրիվ փողոցը աղբով է պատվում: Ախր այսպես չի կարելի: Արդեն առնետները վխտում են. էն օրը տեսնեմ՝ կռիսը ուզում ա գա վրես, լավ ա, ավել կար,  տվեցի գլխին՝ թռավ»,- ասաց Քանաքեռի 14 փողոցի  38/1 շենքի բնակիչներից մեկը:

Մյուս բնակիչն էլ հիշեց՝ մեկ էլ 2017 թվականին է նման վիճակ եղել: Բնակիչները նշեցին, որ  մոտ երեք տարի է՝ երկու աղբամաններն են, իսկ դրանք  քիչ են,  գոնե նախկինի պես՝ պետք է չորսը լինեն:

Հարցին՝ դիմե՞լ են թաղապետարան, թե՞ ոչ, պատասխանեցին.

Կարդացեք նաև

«Թաղապետարանն ի՞նչ պետք է անի, եթե  քաղաքապետարանը ոչ մի բան չի անում: Բայց, կարծես հարևաններից զանգողներ եղել են թաղապետարան՝ ասել են, որ մեքենա չկա»:

Զանգահարեցինք «ՍանիՏեք» ընկերություն, որտեղից պատասխանեցին, որ ահազանգի մասին կտեղեկացնեն տվյալ տարածքի պատասխանատուներին:

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանից էլ հայտնեցին, որ կփորձեն հարցին ավելի ուշ պատասխանել:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս