Բաժիններ՝

Կոնտեն «Ինտերից» պահանջում է տարեկան 10 մլն եվրո

«Յուվենթուսի», «Չելսիի» և Իտալիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն նշել է այն պայմանները, որոնց իրականացման դեպքում կհամաձայնի գլխավորել Միլանի «Ինտերը»:

Ըստ La Gazzetta dello Sport-ի տեղեկության՝ 49-ամյա Կոնտեն «Ինտերի» ղեկավարությունից պահանջում է տարեկան 10 մլն եվրո աշխատավարձ: Նույնպիսի աշխատավարձ նա ցանկանում է ստանալ բոլոր այն ակումբներում, որոնք իր նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում:

Եթե «Ինտերը» համաձայնի Կոնտեի պահանջներին, ապա վերջինս կդառնա Սերիա Ա-ի ամենաբարձր վարձատրվող մարզիչը: Մասիմիլիանո Ալեգրին «Յուվենթուսում» վաստակում է 7 մլն եվրո, իսկ Լուչանո Սպալետին «Ինտերում»՝ 4.5 մլն եվրո:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930