Ռուսաստանը և ՆԱՏՕ-ն լիովին դադարեցրել են համագործակցությունը
Ռուսաստանն այժմ ոչ մի ոլորտում չի համագործակցում ՆԱՏՕ-ի հետ: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն:
«Քաղաքացիական եւ ռազմական ուղղությամբ համագործակցությունը լիովին դադարեցված է»,- ասել է դիվանագետը: Նրա խոսքով, շփումների կասեցման նախաձեռնողը դարձել է Հյուսիսատլանտյան դաշինքը: Գրուշկոն հավելել է, որ ՆԱՏՕ-ն չունի հարաբերությունների ստեղծված ճգնաժամից դուրս գալու պլան Մինչդեռ Մոսկվան հույս ունի, որ դաշինքի հետ ռազմական հակամարտությունից կհաջողվի խուսափել:
«Դա աղետալի կլիներ ողջ մարդկության համար»,-հայտարարել է դիվանագետը: Նա նաեւ անհանգստություն է հայտնել այն կապակցությամբ, որ դաշինքի ռազմական ծախսերը Ռուսաստանի համապատասխան ծախսերը գերազանցում են 22 անգամ: