Բաժիններ՝

Զելենսկին պատրաստ է ապրիլի 19-ի բանավեճին և մտադիր չէ մասնակցել Պորոշենկոյի մյուս ակցիաներին

«Ժողովրդի ծառա» կուսակցությունից Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկու շտաբում հիշեցրել են, որ ըստ օրենքի, պետության ղեկավարի պաշտոնի թեկնածուների բանավեճերը պետք է կայանան ապրիլի 19-ին, իսկ մյուս միջոցառումները քարոզչական ակցիաներ են։

«Նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկին նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ընդդիմախոս եւ պետության գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյին սպասում է ապրիլի 19-ին ժամը 19:00-ին «Օլիմպիյսկի» ազգային մարզական համալիրում՝ բանվեճեր անցկացնելու համար եւ չի պատրաստվել մասնակցելու ընդդիմախոսի քարոզչական միջոցառումներին, որոնք տեղի են ունեցել ապրիլի 14-ի կիրակի օրը մարզադաշտի մոտ»,- ՈՒՆԻԱՆ գործակալությանը հայտնել են շտաբի մամուլի ծառայությունում: Ըստ որում, ճշտել են շտաբում, բանավեճերի անցկացման վայրն օրենքը չի սահմանում, պետական հեռուստաալիքի ուղիղ եթերով դրանց հեռարձակման կազմակերպումը սոսկ պայման է բյուջետային ֆինանսավորման համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930