Բաժիններ՝

Կոպենհագենում 23 մարդ է բերման ենթարկվել անկարգությունների ընթացքում

Դանիայի ոստիկանությունը 23 մարդ է բերման ենթարկել ապրիլի 14-ի երեկոյան եւ լույս 15-ի գիշերը Կոպենհագենի մի շարք շրջաններում տեղի ունեցած անկարգությունների ընթացքում: Նրանցից վեցը մնում են ոստիկանությունում: Այդ մասին Twitter-ում հայտնել են ոստիկանները: Անկարգություններն սկսվել են ապրիլի 14-ին Նյորեբրուի շրջանում աջ արմատական կուսակցություններից մեկի կողմնակիցների ցույցի ընթացքում, շրջան, որտեղ շատ միգրանտներ են բնակվում:

Դրա կազմակերպիչ է դարձել Ռասմուս Պալուդանը, որը նախորդ ակցիաներից մեկի ընթացքում հրապարակայնորեն այրել էր Ղուրանը: Ոստիկանության տվյալներով՝ Պալուդանի վրա են հարձակվել նրա հակառակորդները, սկսվել է ծեծկռտուք, որի ընթացքում ոստիկանության վրա քարեր են նետվել: Այնուհետեւ քաղաքի մի քանի մասերում եւ Քրիստիանիի շրջանում ծայր են առել անկարգություններ:

Ոստիկանությունն ստիպված է եղել օգտագործել արցունքաբեր գազ, երբ ցուցարարները հրկիզել են բարիկադները: Նաեւ այրվել են կոնտեյներներ եւ ավտոմոբիլներ: Ինչպես հաղորդել է Դանիայի ռադոն, ընդամենը տեղի է ունեցել 90 հրդեհ, դրանցից 70-ը կարող է կապված լինել անկարգությունների հետ:

Պալուդանը ստիկանությանը քննադատել է այն բանի համար, որ վերջինս բավարար քայլեր չի ձեռնարկել ցույցի ժամանակ խոսքի իր ազատությունը պաշտպանելու համար: Նա պնդում է, որ իրեն հրամայվել Է հեռանալ Նյորեբրուից անկարգությունների սկսվելուց հետո, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս