Սուդանի՝ իշխանությունից հեռացված նախագահին բանտ են տեղափոխել
Սուդանի՝ իշխանությունից հեռացված նախագահ Օմար ալ Բաշիրին տնային կալանքից տեղափոխել են Հարթումի բանտ: Այդ մասին ապրիլի 17-ին հայտնել է «Ահիր Լյահզա» սուդանյան թերթը:
ԶԼՄ-ների տվյալներով՝ ապրիլի 16-ի երեկոյան հատուկ ծառայության աշխատակիցները նախկին նախագահին հյուրատնից, որտեղ նա գտնվում էր հեղաշրջումից հետո, տեղափոխել են Հարթումի Քոբեր բանտ: Հրատարակությունը հայտնում է, որ ձերբակալման օրդեր էր տրվել նաեւ 11 այլ բարձրաստիճան գործիչների եւ Օմար ալ Բաշիրի զինակիցների նկատմամբ:
Ապրիլի տասնմեկին Սուդանում տեղի է ունեցել հեղաշրջում, նախագահ Օմար ալ Բաշիրը վերցվել էր կալանքի տակ: Իշխանությանը տիրել են զինվորականները: Հաջորդ օրն անցումային ռազմական խորհուրդը գլխավորել է Աբդելֆաթահ ալ Բուրխանը, որը հայտարարել է ավելի վաղ սահմանված պարետային ժամը եւ արտակարգ դրությունը չեղարկելու մասին:
Նա հայտնել է, որ խորհրդի աշխատանքի ժամկետը կկազմի առավելագույնը երկու տարի, եւ հաստատել է իշխանությունը քաղաքացիական կառավարությանը հանձնելու պարտավորությունը: Սակայն ալ Բաշիրի իշխանազրկումից հետո էլ ցուցարարները մնում փողոցներում, զգուշանալով, որ զինվորականները չեն կատարի իշխանությունը քաղաքացիական կառավարությանը հանձնելու խոստումը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: