Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ-ի Խորհրդարանական վեհաժողովում պաշտոն է ստանձնել

Սանկտ Պետերբուրգում ընթանում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանը։

Այսօր ընտրել են քաղաքական և միջազգային համագործակցության հարցերով մշտական հանձնաժողովի նոր նախագահ։ Այդ պաշտոնը զբաղեցրել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։

Այս մասին տեղեկացնում է topspb.tv կայքը։

ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի պատասխանատու քարտուղար Պյոտր Ռյաբուխինը նշել է, որ առաջին անգամ է բախվում մի իրավիճակի հետ, երբ հանձնաժողովի նախագահի պաշտոնը Խորհրդարանի փոխնախագահ է զբաղեցնում։

«Սա նշան է, և, թե ինչի՞ մասին կխոսի, դեռ կապրենք, կաշխատենք, կտեսնենք, բայց ընդհանուր առմամբ սա ցուցիչ է։ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն իր վերաբերմունքն է արտահայտել այս պաշտոնի լրջությանը»,- նշել է Պյոտր Ռյաբուխինը։

Պատրաստեց 168.am-ը

 

Տեսանյութեր

Լրահոս